Ստամբուլ

Արևմտահայերենը վերացման վտանգի տակ է Թուրքիայում. ՅՈւՆԵՍԿՕ

49
ՅՈւՆԵՍԿՕ–ն հաշվել է, որ Թուրքիայի տարածքում 18 վերացած կամ վերացող լեզուներ կան։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ UNESCO-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» դասակարգմամբ արևմտահայերենը համարվել է Թուրքիայի տարածքում վերացման վտանգի տակ գտնվող լեզուներից մեկը: Այս մասին հայտնում է ermenihaber–ը։

ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» խմբագիր Քրիս Մոլզին, պատասխանելով BBC-ի թուրքերեն ծառայության հարցերին, ասել է, որ Թուրքիայի տարածքում 18 վերացած կամ վերացող լեզուներ կան: Դրանցից 3-ը՝ ուբիխերենը, Մլահսո (արևելյան ասորերեն) և Կապադովկիայի հունարենն ամբողջովին վերացել են, իսկ հերթևիներենը (արամեական լեզու) վերացման եզրին է: Խիստ վտանգված լեզուներն են լադինոն ու գագաուզերենը:

Արևմտահայերենը, ռումիներենը, համշեներենը, լազերենը, Պոնտոսի հունարենը, աբխազերենը, սուրեթը դասակարգվել են որպես վերացման վտանգի տակ գտնվող լեզուներ:

2000 թվականից սկսած փետրվարի 21-ը ՅՈւՆԵՍԿՕ -ի նախաձեռնությամբ նշվում է որպես մայրենի լեզվի օր: Այս տարի օրվա նշանակությունն ավելի է կարևորվում, քանի որ ՄԱԿ-ը 2019 թվականը հայտարարել է մայրենի լեզուների տարի: Աշխարհում խոսվում է ավելի քան 7000 լեզվով:

Լեզվական առումով ամենաբազմազանը Պապուա նոր Գվինեան է: 8 միլիոնից քիչ ավել բնակչություն ունեցող այս երկրում խոսվում է ավելի քան 800 լեզվով: Լեզվական բազմազանությամբ ընդհանրապես աչքի չընկնող երկիրը Հյուսիսային Կորեան է, որտեղ խոսվում է ընդամենը 1 լեզվով:

49
թեգերը:
Թուրքիա
Ըստ թեմայի
Արաքսի տատի «պայմանն» Աստծո հետ, կամ նրա ցանկությունը միայն թուրքերը կարող են իրագործել
Թուրքիայի համար զգայուն են Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները․ թուրքագետ
Le Parisien. Փարիզի արվարձանում գտնվող հայկական դպրոցն ու նոր աշակերտները
Թուրքիայում կվերականգնեն Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին