Երևան

Ե՞րբ Հայաստան «կայցելեն» տեղումները. եղանակի տեսություն

230
(Թարմացված է 21:29 21.02.2019)
Օդերևութաբանները կանխատեսում են, որ շուտով գիշերները մի փոքր էլ կտաքանան, իսկ ցերեկները նույնքան կցրտեն։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Առաջիկա օրերին` փետրվարի 22-25-ը, Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Փետրվարի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Երևանու նույնպես մինչև ամսի 26-ը տեղումներ չեն գրանցվի։

Փետրվարի 26-ի ցերեկը սպասվում են տեղումներ:

230