Տիմատի

Երևանում կբացվի Տիմատիի ռեստորանը. ովքե՞ր կկարողանան անձամբ հանդիպել ռեփերին

174
Տիմատին Հայաստանում ռեստորան կբացի։ Նրա երկրպագուներից 9-ը կկարողանան առաջինը համտեսել բուրգերներն ու հանդիպել ռեփերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Երևանում մեկնարկեց ֆան–քվեսթ, որի հաղթողները մասնակցելու են ռուսաստանցի ռեփեր Տիմատիի «Black Star Burger» արագ սննդի ռեստորանի բացման արարողությանը։  Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին միջոցառման կազմակերպիչները։

«Ռեստորանը կբացվի այս տարվա մայիսին Աբովյան փողոցի սկզբնամասում։ Բացման ընթացքում մեծ շոու է լինելու Տիմատիի ու «Black Star» թիմի անդամների մասնակցությամբ։ Բացի այդ, աշնանը նախատեսվում է ռեփերի ակումբի բացումը», – ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Ֆան–քվեստը հաղթահարած 9 մասնակիցներն առաջինը կփորձեն սև բուրգերները և Տիմատիի հետ անձամբ հանդիպելու ու զրուցելու հնարավորություն կստանան։

174
թեգերը:
Տիմատի, Հայաստան
Ըստ թեմայի
Ռեփեր Տիմատին դադար է վերցրել հանուն աղջկա
Տիմատին անպատվել է նախկին պատգամավորին, որը դաժանորեն ծեծել է DJ Smash–ին
«Ուրիշ», բայց հզոր․ հայ երգիչներն իրենց ելույթով ցնցել են Մաքս Ֆադեևին ու Տիմատիին
Եվա Ռիվասը հայաստանցի իր բարեկամների հետ Տիմատիին հյուր է գնացել
Միլիարդատեր հայի որդին ժամանակ է անցկացնում Տիմատիի ընկերուհու հետ. լուսանկար