ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի –Sputnik, Նանա Մարտիրոսյան. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը կոչ է արել «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը ոչ միայն հանուն կինոյի և իր ընտանիքի, այլև հանուն արդարության։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Դեկտեմբերի 3-ին Գալստյանը հացադուլ էր հայտարարել` պահանջելով պետությունից ֆինանսավորել ֆիլմը, որի նկարահանումները տապալման վտանգի տակ են հայտնվել։ Դեկտեմբերի 12-ին ռեժիսորը դադարեցրել էր բողոքի ակցիան, քանի որ նրան իբրև թե երաշխիքներ էին տվել ֆիլմի ֆինանսավորումը շարունակելու վերաբերյալ։ Նրա խոսքով` Մակունցը հանձնարարել է Ազգային կինոկենտրոնին երկօրյա ժամկետում լուծել խնդիրը։
Սակայն այդ ընթացքում հարցը բանավեճից և փոխադարձ մեղադրանքներից այն կողմ չանցավ։ Հուսալքված ռեժիսորը հացադուլը վերսկսեց փետրվարի 4-ին։ Բացի այդ նա այսօր դրամահավաք հայտարարեց և տեղեկացրեց, որ մտադիր է սոված մնալ այնքան ժամանակ, մինչև 10 մլն դրամ չհավաքվի և իշխանությունները ֆինանսավորումը շարունակելու երաշխիքներ չտան։
Սակայն Մակունցն ասում է, որ ավելի նպատակահարմար կլիներ դադարեցնել հացադուլը և սպասել դատարանի որոշմանը։ Ռեժիսորի հետ հանդիպել նա մտադիր չէ, քանի որ էթիկայից դուրս է համարում միջամտել Մշակույթի նախարարության գործերին, երբ նախարարի պաշտոնակատար կա։ Միևնույն ժամանակ նա հույս է հայտնում, որ խնդիրը շուտով կլուծվի, և թե ով, ում և որքան է պարտք պարզ կդառնա առաջիկայում։
Նախկին նախարարը նշում է, որ կոնֆլիկտի կողմերն են Ազգային կինոկենտրոնն ու Գալստյանի ընկերությունը, իսկ ինքը որպես մշակույթի նախարար փորձել էր ընդամենը աջակցել խնդրի լուծմանը։ Նրա խոսքով` Գալստյանը որոշ փաստաթղթեր ուներ, որոնք Կինոկենտրոն չէր ներկայացրել։
«Ռեժիսորի հետ հանդիպման ժամանակ ես ընդամենը խորհուրդ եմ տվել բոլոր փաստաթղթերը ներկայացնել Կինոկենտրոն, իսկ այնտեղ, իրավական հիմքի առկայությամբ, պայմանագիրը կամ կստորագրեն, կամ այլ լուծում կգտնեն», – պատմեց Մակունցը։
«Սակայն ռեժիսորը փաստաթղթերն այդպես էլ չի տարել», նշեց Մակունցը` մեջբերելով ԶԼՄ–ների տվյալները։
Մակունցը տեղյակ չի եղել նաև զրույցի աուդիոձայնագրությունը հրապարակելու Գալստյանի մտադրության մասին։ Անձամբ ինքը դրանում որևէ խնդիր չի տեսնում, սակայն հիշեցնում է նման գործողությունների հակաօրինական լինելու մասին։
Մակունցը մտահոգված է, քանի որ եթե աուդիոձայնագրությունն ամբողջությամբ չհրապարակվի, այլ մասամբ, ապա դա կարող է հանրության կողմից սխալ մեկնաբանությունների առիթ տալ։
Փետրվարի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսին ռեժիսորը ներկայացրեց աուդիոձայնագրության հատվածները, սակայն դա լրագրողներին չբավարարեց, քանի որ հնարավոր չէր հասկանալ`արդյոք դրանք կոնտեքստից դուրս են, թե ոչ։ Գալստյանի կինը` Մարինե Զաքարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստացավ ամբողջական տարբերակն ուղարկել, սակայն նյութի հրապարակման պահին խմբագրությունն այն դեռ չէր ստացել։
«Տատիկիս վարսերը» ֆիլմը Բուլղարիայի, Գերմանիայի և Հայաստանի համատեղ 1–ին նախագիծն է։ Ռեժիսորի խոսքով` Հայաստանի ազգային կինոկենտրոնը պետք է 88 մլն դրամ հատկացներ, սակայն հատկացվել է 17 մլն–ը։ Նա պահանջում է մնացած գումարը։
Դեկտեմբերի 3-ին, երբ Հովհաննես Գալստյանն առաջին անգամ հացադուլ հայտարարեց, միջգերատեսչական հանձնաժողովի նիստ կայացավ, որի կազմում ընդգրկված էին Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանը, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն ու այն ժամանակ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
Շուշանիկ Միրզախանյանը պնդում է, որ որևէ հանձնարարություն այս կապակցությամբ չի ստացել։ Ավելին, մեղադրում է ռեժիսորին խաբեբայության մեջ։ Ղարիբյանն էլ ռեժիսորին ստախոս, խարդախ և զրպարտիչ է անվանում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



