Գարիկ Մարտիրոսյան

«Քիթդ մեծ է». ինչն է իսկապես վիրավորում Մարտիրոսյանին և ինչու է նա մնացել առանց միլիոնների

246
(Թարմացված է 18:11 14.02.2019)
Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը, որը այսօր տոնում է իր ծննդյան օրը, պատմել է ամենանվիրականի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի –Sputnik. Պարզվում է` հումորիստներն էլ կարող են նեղանալ, այդ թվում սոցցանցերում բաժանորդների կողմից արված մեկնաբանություններից։ Օրինակ`հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանին ամենից շատ զայրացնում են «հիմար մեկնաբանությունները»։ Այդ մասին նա ասել է MK.ru էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում։

«Երբ ինձ ասում են` քիթդ մեծ է և կզակ ունես, դու ծեր ես, ակնոց ես կրում, և ընդհանրապես, դու արդեն ճաղատացող, ծերացող հումորիստ ես, այդ ամենն ինձ ցավ է պատճառում, քանի որ դրանք հիմար մեկնաբանություններ են նրա, ինչը մեկնաբանել պետք չէ։ Ցավալի է, քանի որ այդ մարդիկ ինձ ճանաչում են», – խոստովանել է Մարտիրոսյանը։

Հումորիստին վիրավորում է նաև, երբ նրան գրում են` հորեղբայր, դու ծերացել ես։ Կրկնակի ցավալի է այն հանգամանքը, որ դա ասում են իր իսկ բաժանորդները։ Նա խորհուրդ է տալիս նրանց ապաբաժանորդագրվել իր էջից։

Միևնույն ժամանակ Մարտիրոսյանն իր հումորներում երբեք որևէ մեկի արտաքին տեսքը չի ծաղրում, միայն արվեստը։ Նա կարծում է, որ եթե չանդրադառնալ մարդու անձին, նրա ֆիզիկական տվյալներին, հիվանդությանը, վախերին, կյանքում ունեցած ողբերգությանը, այլ մեկնաբանել արվեստը, արարքները, պրոֆեսիոնալ գործունեության արտադրանքը, այդ դեպքում նեղանալու առիթ չի լինի։

«Եթե ես ասում եմ, որ այս ինչ երգչուհին անտաղանդ տեսահոլովակ է նկարահանել, և որ նա ընդհանրապես ձայնային տվյալներ չունի և անտանելի է երգում, թող որքան ուզում է նեղանա։ Քանի որ ես չեմ վիրավորում իրեն, որպես աղջիկ, կին, քաղաքացի։ Ես պարզապես վերլուծում եմ։ Բարի եղիր լսիր քննադատությունը, եթե սկսել ես երգել», – պարզաբանում է Մարտիրոսյանը։

Քաղաքականության մեջ` զրո

Մարտիրոսյանն իրեն քաղաքականության մեջ զրո է համարում, քանի որ նա «վատ» թեկնածու է և որևէ երկրի կառավարել չի կարող։

«Եթե ինձ փոքր անմարդաբնակ կղզի վստահեին, ես նույնիսկ այն չէի կարողանա կառավարել։ Քաղաքականությունից զրո եմ», – ասել է հումորիստը։

Հարցին`իսկ եթե քեզ Հայաստանի նախագահի պաշտոնին առաջադրեին, հեռուստահաղորդվարն ասել է, որ հաճույքով կուսումնասիրի այդ առաջարկը և սրտանց կծիծաղի։ Քանի որ Հայաստանն արդեն հիանալի նախագահ ունի` Արմեն Սարգսյանը, որը շատ լավ է կատարում իր պարտականությունները։

«Նա հիանալի, կիրթ անձնավորություն է, այնպես որ Հայաստանը ավելի լավ նախագահ գտնել չի կարող։ Իմ թեկնածությունն ավտոմատ կերպով չեղարկվել է ոչ մրցունակ լինելու պատճառով։ Ես ինքնաբացարկ եմ տալիս», – ասել է Մարտիրոսյանը։

Միևնույն ժամանակ նա խոստովանում է, որ եթե հումորիստը քաղաքական թեմաներ չի շոշափում, ապա չի հաջողում։

Չեմ կարող և չեմ ուզում

Այն հարցին, թե արդյո՞ք նա գումարի դիմաց պատվերով կոնկրետ մարդկանց համար ելույթ ունենում է, Գարիկը բացասաբար շարժեց գլուխը։ Նա չափազանց բացասական է վերաբերվում ունևոր մարդկանց «պատվերներին»։ 15 տարվա ընթացքում նա զրոյացրել է նման միջոցառումներին իր մասնակցությունը։ Ծննդյան օրերին, մկրտություններին, հոբելյաններին հրաժարվում է ելույթ ունենալ որպես հումորիստ, թամադա, ճառ ասող և այլն։

«Ոմանք ինձ դրա պատճառով բարդույթավորված, փակ անձնավորություն են համարում, թող համարեն։ Չեմ սիրում ելույթ ունենալ հարբած և լափող մարդկանց դիմաց։ Հրաժարվում եմ, միլիոնավոր դոլարներ չեմ վաստակում, բայց ես ինձ լավ և ներդաշնակ եմ զգում։

Երբեմն, շատ հազվադեպ, տարին մեկ անգամ, մեծ կորպորատիվներ վարում եմ, ընկերներիս մոտ, սակայն հարսանիքին փեսեղբայր աշխատելը ինձ համար չէ, երբեք դրանով չեմ զբաղվել։ Չեմ կարող և չեմ ուզում», – խոստովանել է Մարտիրոսյանը։

Այնուամենայնիվ, Գարիկը համոզված է, որ հումորը միշտ է պահանջված, առանց հումորի մարդու կյանքը սև ու սպիտակ կլինի։ Սա է մարդու և կենդանու տարբերությունը։

Կուռքերի մասին

Գարիկի ամենագլխավոր կուռքը հումորիստ Գենադի Խազանովն է։ Փոքր տարիքում Մարտիրոսյանը մի տեսաերիզ ուներ, որի վրա ձայնագրված էր Խազանովի բոլոր մենախոսությունները։

«Այն ժամանակ փոքր էի, շատ բան չէի հասկանում, սակայն ինձ անչափ դուր էր գալիս այն ամենը, ինչ նա ասում էր։ Արտիստիզմը, որը խորհրդային և ռուսական էստրադա բերեց Գենադի Խազանովը, բացառիկ է։ Այնպես էր կարողանում մատուցել երգիծական նյութը, նույն մենախոսությունը մեկ ուրիշին տայիր 80 տոկոսը կփչացներ։ Իսկ Խազանովը, պարզապես հումորի հանճար է», – կարծում է Գարիկը։

Հանճար է նա անվանում նաև Նիկուլինին և Ֆրունզիկ Մկրտչյանին։ Վերջինը նրա համար հայկական հումորի մարմնացում է. անհավանական տխուր աչքերի համադրություն, սակայն ինչքան ուրախ մարդ։

Նրան չի ոգեշնչում Եվգենի Պետրոսյանի հումորը, իսկ Չարլի Չապլինը նրա համար արդեն հնացած է։

246
թեգերը:
Գարիկ Մարտիրոսյան
թեմա:
Շոումեն Գարիկ Մարտիրոսյան (59)
Ըստ թեմայի
Գտեք Range Rover–ի տիրոջ հինգ զգացմունքները Գարիկ Մարտիրոսյանի դեմքին. լուսանկար
Ալսուն ասել է` ինչու է ընկերություն անում Գարիկ Մարտիրոսյանի կնոջ հետ
Գարիկ Մարտիրոսյանի կինը ցույց է տվել ВИА Гра խմբի նոր կազմը
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

83
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

83
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

345
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

345
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ