Վարդա

Գեղեցկուհի Վարդան հրապարակել է «որդու» լուսանկարը

203
(Թարմացված է 20:02 13.02.2019)
Ուկրաինահայ պարուհու լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Pole-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան մի տղայի հետ լուսանկար է հրապարակել, որը տարաբնույթ ենթադրությունների ու հաճոյախոսությունների թեմա է դարձել։

«Արդեն լեզուս չի պտտվում, որ անգամ կատակով գրեմ` տղայիս հետ եմ։ Որքան արագ ես դու մեծանում, @emil__kirakosyan։ Մենք գիտենք, որ նման ենք, նույնիսկ եթե փորձեք հակառակը համոզել մեզ»,– գրել է նա Instagram-ում։

Ոմանք պարզապես հաճոյախոսություններ են գրել լուսանկարի տակ, մյուսները չեն հավատացել, որ տղան կարող է նրա որդին լինել և ենթադրել են, որ գուցե եղբայրն է։

Թեև մի քանիսը պնդել են, որ սա հումոր է, Վարդան պարզապես չէր կարող այդ տարիքի երեխա ունենալ, միևնույն է` «մորն ու որդուն» ուղղված հաճոյախոսությունները չեն դադարել։

Իրականում լուսանկարի «որդին» Էմիլ Կիրակոսյանն է` թատրոնի և կինոյի դերասան։ Նա նկարահանվել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը» ֆիլմում։ Դատելով Վարդայի և Էմիլի նախորդ հրապարակումներից` կարելի է ենթադրել, որ նրանք մտերիմ ընկերներ են։

203
Ըստ թեմայի
«Կախարդական աքացի». Վարդան ասել է, թե ինչպես կարելի է ձեռք բերել ցանկալի աշխատանքը
«Հայուհիներն անհավանական գեղեցիկ են». Վարդան հերթական կրքոտ լուսանկարն է հրապարակել
Վարդան բացահայտել է կատարյալ կազմվածք ունենալու գաղտնիքը. տեսանյութ
Պարուհի Վարդան նշանվել է, բայց չի պատրաստվում տեղափոխվել սիրեցյալի տուն
«Ես հայ դստեր կատարյալ կերպար չեմ». Վարդան անկեղծացել է