Ճանապարհ

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

31
(Թարմացված է 10:05 13.02.2019)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մյուս փոխադրամիջոցների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, որտեղ մերկասառույց է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

31