00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ

© Sputnik / Aram NersesyanМаленькие граждане Дастакерта, Сюникская область
Маленькие граждане Дастакерта, Сюникская область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դաստակերտում չկա ոչ մի ձեռնարկություն և ոչ մի խանութ։ Բայց մի քանի տասնյակ մարդիկ ամեն դեպքում շարունակում են այստեղ ապրել։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

«Հին տուն։ Այն մի քիչ խարխլվել է գնդակոծության օրերին։ Թնդանոթներից էին...», – այսպես է դիմավորում Յուրի Ժիվագոյին Լարիսա Անտիպովան, երբ նրանք հին ուրալական քաղաքում էին` հեռու հայրենի Մոսկվայից։

Այստեղ` Դաստակերտ, պատերազմը չի հասել, այստեղ գնդակոծություններ չեն եղել։ Բայց հին տներն այստեղ նույնպես շվարած են։ Մի քանիսը` պատուհաններով, մյուսները` դատարկ դռնախորշերով։

© Sputnik / Aram NersesyanԲնակելի շենք Դաստակերտում
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Բնակելի շենք Դաստակերտում

«Այ, գարնանն ու ամռանն այստեղ լավ է», – ասում է Սերոբ Ապրեսյանը։ Նա Դաստակերտի` Հայաստանի ամենափոքր քաղաքի դպրոցի տնօրենն է։ Ըստ մարդահամարի տվյալների՝ այստեղ ապրում է 300 մարդ։ Վախենում ենք հարցնել, թե իսկապես քանի մարդ է ապրում։

© Sputnik / Aram NersesyanԴաստակերտ քաղաքը. Սյունիքի մարզ
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Դաստակերտ քաղաքը. Սյունիքի մարզ

Հիմա Դաստակերտը ենթարկվում է Սիսիանի քաղաքապետարանին։«Ինչո՞ւ է մեր Դաստակերտն այդպես կոչվում։ Դա նշանակում է «կալվածք»։ Մարգագետինների կանաչն այնքան փարթամ է, ասես հիմա կերգի։ Եվ ծաղիկներն էլ երփներանգ են։ Իսկ հետո էլ պտղատու ծառերը կծաղկեն»...

© Sputnik / Aram NersesyanՀամայնապատկեր Դաստակերտից
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Համայնապատկեր Դաստակերտից

Մի քանի օր առաջ, մի ցուրտ և պարզկա երեկո, մենք առաջին անգամ եկանք այստեղ։ Պատուհանից դուրս նայելով` անցորդներ էինք փնտրում. խանութ էր պետք։ Բայց փողոցը տարօրինակ կերպով ամայի էր և լուռ։ Կարծես մարդիկ դարանակալել էին տներում։ Կարճ փողոցն ընդհատվում էր հին «խրուշչովյան» շենքի մոտ։ Շենքի շքամուտքի պատուհանները ծածկված էին աղյուսով։ Պատուհաններից մեկից երևում էր առաստաղից կախված էլեկտրական լամպը։ Մյուսներում ապրում էր կուչ եկած խավարը։ Այն ճեղքում էր լվացքի պարանը։ Ու, այ քեզ  հրաշք. պատուհանից դեմքեր երևացին։

© Sputnik / Aram NersesyanԲնակելի շենք Դաստակերտում
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Բնակելի շենք Դաստակերտում

«Արի նրանց ձեռքով անենք, գոնե մեզ մոտ իջնեն», – ասաց մեր լուսանկարիչը։ Դեմքերը լուռ անհետացան։

Բայց մենք չափազանց շուտ հավատացինք խավարին և ցրտին։ Այստեղ` երկու հազար մետր բարձրության վրա, մի ամիս հետո կծաղկեն խնձորենիները, տանձենիները և բալենիները։ Դրանք աճեցնում են այս մարդիկ։

© Sputnik / Aram NersesyanԴաստակերտի բնակիչ
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Դաստակերտի բնակիչ

«Լավ էլ աճում են», – ասում է Ապրեսյանը։ – «Ավելի ուշ են հասնում, իհարկե։ Փոխարենը ուրիշ ոչ մի տեղ չկա, իսկ մեզ կա։ Օրինակ, կեռաս հուլիսի սկզբին»...

– Հաջողվո՞ւմ է ինչ–որ բան վաճառել։

– Այդքան շատ չէ։ Տան համար, հյուրերին հազիվ է հերիքում։ Իսկ վաճառելու համար... Ամռանը բարձրացեք սար, կտեսնեք։ Լիքը սունկ և կանաչեղեն կա։ Բոլոր տեսակների», – ասում է նա։

© Sputnik / Aram NersesyanՍերոբ Ապրեսյան. Դաստակերտի դպրոցի տնօրենը
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սերոբ Ապրեսյան. Դաստակերտի դպրոցի տնօրենը

Եվ, այնուամենայնիվ, Դաստակերտը գյո՞ւղ է, թե՞ քաղաք։

Մեր կողքով ռետինե երկարաճիտք կոշիկներով տղա է անցնում։

«Ա՜ա, կրկին դու՞ք, նկարե՛ք, նկարե՛ք», – ասում է նա ռուսերենով։ Երգեցիկ ակցենտից գուշակում ենք, թե որտեղից է զրուցակիցը։

© Sputnik / Aram NersesyanԿարենը նույնպես Դաստակերտի բնակիչներից է
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Կարենը նույնպես Դաստակերտի բնակիչներից է

«Նրանք 80–ականների վերջին են եկել մեզ մոտ։ Այդ ժամանակ շատ բաքվեցիներ եկան, 700-800 մարդ»...

– Իսկ նրանք այստեղ ի՞նչ էին անում։

«Ինչպես թե ինչ էին անում։ Այստեղ գործարաններ էին աշխատում։ Ա՜յ այնտեղ լեռնահանքային կոմբինատ կար», – Ապրեսյանը ցույց է տալիս ձորի կողմում երևացող դատարկ պատերին։ Այնտեղ կան նաև ժանգոտ բունկերներ։

© Sputnik / Andranik GhazaryanԲունկերներ. Դաստակերտի հանքարդյունաբերության մնացորդները
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Բունկերներ. Դաստակերտի հանքարդյունաբերության մնացորդները

Այստեղ մոլիբդենի հանքն արդյունահանել են 50–ականների սկզբից մինչև 70–ականների կեսերը։ Դրանից հետո հանքը փակել են, իսկ դրա փոխարեն գործարաններ բացել. մեկը` բժշկական տեխնիկայի, մյուսը` պաշտպանիչ ակնոցների թողարկման (այդպիսիք կրում են կոմբայնավարները և զոդող բանվորները)։ Եվս մի գործարանում արտադրում էին ձեռքի պոմպեր, որոնցից ներկ կամ պեստիցիդներ կարելի էր ցողել։ Եվ ոչ միայն հավաքել են, այլ նաև արտադրել։ Գործարանում վառարան է եղել, որտեղ ալյումինից ձուլում էին պոմպերի երկաթե ձողերը։

© Sputnik / Aram NersesyanԴաստակերտի լեռնահանքային կոմբինատի ավերակները
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Դաստակերտի լեռնահանքային կոմբինատի ավերակները

«Ահա այն», – ցույց է տալիս Ապրեսյանը, բայց մենք չենք հասկանում, թե կոնկրետ որտեղ։

Այդ գործարանները տնտեսապես արդարացվա՞ծ են։ Պլանային տնտեսության բոլոր թերություններով հանդերձ՝ դրանց հիմքում շիտակ միտք է ընկած եղել. տնտեսությունը գոյություն պիտի ունենա մարդու համար, այլ ոչ թե հակառակը։

© Sputnik / Andranik Ghazaryan«Հայկոոպի» խանութի լքված շենքը. Դաստակերտ
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
«Հայկոոպի» խանութի լքված շենքը. Դաստակերտ

«Մենք այստեղ սրճարան էլ ունեինք։ 67թ–ին էին բացել։ Այդ ժամանակ Երևանում ոչ բոլորն էին սրճարան գնում», – ժպտում է Ապրեսյանը։ – «Նորմալ սրճարան էր, ինչպես հարկն է։ Սուրճը պատրաստում էին գոլորշու վրա։ Հաստ հատակով սրճեփներում։ Գինի կար, կարկանդակներ։ Կինոյում ժամը մեկից սեանսերը սկսվում էին։ Գործարանների համար ճաշարանը շուրջօրյա աշխատում էր»։

© Sputnik / Andranik GhazaryanՇինության ավերակներ. Դաստակերտ
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Շինության ավերակներ. Դաստակերտ

– Ակնոցի գործարա՞ն։ Այն կարծես  Տոլորս գյուղում էր։ Այնտեղ պատերն են մնացել, մենք տեսել ենք, – ասում ենք զարմացած։

– Դա մասնաճյուղն էր։ Իսկ գլխամասային գործարանը մեզ մոտ էր. հետո Տոլորսում, հետո Սիսիանում։ Դա քաղաքի ծայրամասում է։ Այնտեղ պատի կեսը քանդված է։

© Sputnik / Aram NersesyanԴաստակերտի մուտքը
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Դաստակերտի մուտքը

Իսկ այստեղ ի՞նչ է մնում տնտեսապես արդարացված։ Մնում է հանքը, այստեղ վերջին տարիներին կրկին հետախուզություն են արել։ Եվս մի «ձեռնարկություն» է եղել։

Сотрудницы трикотажной фабрики Сонатекс за работой - Sputnik Արմենիա
Արտադրանքը թուրքականից լավն է, բայց... Կապանի կարի ֆաբրիկան օգնող ձեռք չունի. լուսանկարներ

– Ոչ խանութ, ոչ մարդիկ... ձեզ մոտ հավանաբար նույնիսկ Եհովայի վկաները չեն հասնում, – ասում ենք մենք։

– Վկաներ չկան։ Ադվենտիստներ եղել են։ Այստեղ տարածք էին վերցրել, այդ ժամանակ շատ դատարկ տարածքներ կային։ Եվ սկսեցին բաքվեցիներին ինչ–որ օգնություն տալ։ Որոշ ժամանակ անց տեսնեմ շաբաթ օրերին նրանց երեխաներն արդեն դասի չեն գնում։ Անախորժություններ սկսվեցին այդ կազմակերպիչների հետ։ Հետո նրանք հեռացան։

– Մարդիկ բողոքո՞ւմ էին նրանցից։

– Մարդիկ իրենք դադարեցին նրանց մոտ գնալ։ Նրանք սկզբից օգնեցին, իսկ հետո սկսեցին փող հավաքել։ Տասանորդ կամ չգիտեմ ինչպես է դա իրենց մոտ կոչվում։ Իսկ փախստականներից ի՞նչ հավաքես։ Տեղացիներից նույնպես։ Աշխատանք չկա, փող չկա... Ահա և հեռացան։

© Sputnik / Aram NersesyanԴաստակերտ
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Դաստակերտ

Մենք մոտենում ենք խրուշչովյան շենքին, որտեղ եկել էինք նախորդ երեկո։ Մենք այդ ժամանակ չափազանց արագ հավատացինք խավարին։ Եվ ահա ինչքան շուտ լույս տեսանք այստեղ։

© Sputnik / Aram NersesyanԴաստակերտցի երեխաները
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Դաստակերտցի երեխաները

– Դուք մեքսիկացիների եք նման։ Նրանք նույնպես սափրված չեն, – ասում են մեզ երեխաները։ Որտեղի՞ց այստեղ մեքսիկացիներ։ Նրանք կամավորներ են, այստեղ ամառային ճամբար են գալիս։ Կրկին ադվենտիստներն են կազմակերպում այն, բայց արդեն առանց քարոզչության։

– Ես նրանց հետ պայմանավորվել եմ, որ քարոզչություն չլինի։ Նրանք այստեղ չորս օր պարապմունքներ են անցկացնում. ֆիզկուլտուրա, նկարչություն, երգեցողություն։ Ցերեկը ճաշում են։ Հետո թողնում են գրիչները, տետրերը գնդակները, – ասում է Ապրեսյանը։

© Sputnik / Andranik GhazaryanՏեսարան Դաստակերտից
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Տեսարան Դաստակերտից

Մի ժամանակ քաղաքում ապրել է 7-8 հազար մարդ։ Հիմա դպրոցում սովորում է 27 երեխա։ Մոտակա գյուղերից ամառային ճամբար է գալիս մոտ այդքան երեխա։

Առաջին քաղաքացիներից մեկը մինչև հիմա ողջ է, նա ավելի քան 90 տարեկան է։

– Հանքում է աշխատել, բայց մեզանից երիտասարդ է։ Կմտնես նրա մոտ, կտեսնես։ Հիմա կրկին խոսակցություններ կան, որ կրկին գալու են` հետախուզությունը շարունակելու, – ասում է Ապրեսյանը։

Ապրեսյանը (այդ ժամանակ դեռ Սերոբ անունով տղան) ծնվել է Դաստակերտում։ Այստեղ է ավարտել դպրոցը, որը հիմա ղեկավարում է։ Հանքը հիշում է դեռ այն տարիներից։ Ճիշտ է, այդ ժամանակ այն փակ է եղել։ Բայց մնացել են դրա պոչերը` Դաստակերտի մոտ գտնվող ձորում։ Հիմա դրանց վրա խոտ է աճում, իսկ ինչ–որ մեկը նույնիսկ ծիրան է տնկել։

© Sputnik / Aram NersesyanՍերոբ Ապրեսյան. Դաստակերտի դպրոցի տնօրենը
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սերոբ Ապրեսյան. Դաստակերտի դպրոցի տնօրենը

– Չգիտեմ... Գոնե այդպես աշխատանք կունենան մարդիկ։ Իսկ որտե՞ղ աշխատեն, – հարցնում է նա։

Այստեղ 6-7 տներում մնացել են բաքվեցիներ։ Տեղի բնակիչները մի քանի տասնյակ ընտանիք են։

Նման խոսակցությունից հետո կարելի է ասել` «դե, ցտեսություն», նստել մեքենան և հեռանալ։ Բայց Երևանից լինես, Դաստակերտից, Վորոնեժից թե Քյոլնից, միանգամից զգում ես` այդպես չի լինի։

© Sputnik / Aram NersesyanԴաստակերտի մուտքը
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Դաստակերտի մուտքը

Ուստի մենք այս անգամ ավելի լավ էինք նախապատրաստվել. մտել էինք խանութ (Տոլորս գյուղում, ճանապարհին ամեն դեպքում մի խանութ կա) և քաղցրավենիք էինք վերցրել։

– Մի բաժակ սուրճ խմենք, – համարձակորեն առաջարկում ենք մենք (դատարկ ձեռք չենք գնում)։

– Սպասեք։ Հիմա հաց կվերցնեք, հարևանս ինձ համար է թողել, և բարձրանանք ինձ մոտ, – ասում է Ապրեսյանը։

© Sputnik / Aram NersesyanԱպրեսյանի «դաստակերտը»
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Ապրեսյանի «դաստակերտը»

Ահա և նրա դաստակերտը` նրա կալվածքը։ Նրա տունը Սիսիանում է, թոռները` նույնպես։ Նա այստեղ է գալիս ավտոբուսով դպրոցի աշակերտների հետ։ Երեկոյան նրանք մեկնում են, իսկ նա մնում է մի քանի օրով (ամեն դեպքում տնօրենն է)։Ցախատնից փայտ է բերում. ճանապարհն անցնում է պատշգամբով, որտեղ հին ու խունացած  հայելի կա։ Վառում է վառարանը. մենք էլ փորձում ենք օգնել։

© Sputnik / Aram NersesyanՍերոբ Ապրեսյան. Դաստակերտի դպրոցի տնօրենը
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սերոբ Ապրեսյան. Դաստակերտի դպրոցի տնօրենը

– Մենք արդեն պետք է գնանք, մինչև Երևան երկար է ճանապարհը, – ասում ենք։

– Իհարկե, կգնաք,- պատասխանում է նա, բայց սեղանին հայտնվում են կանաչի, ապխտած ձուկ, բալի կոմպոտ, թթի օղի։

Մենք իզուր փորձում ենք համոզել տնօրենին. «Դուք սեղանի մոտ մեզ հետ եք, մեզ ուրիշ ոչինչ պետք չէ։ Հաց ու պանիր դրեք, հերիք է»։

© Sputnik / Aram NersesyanՍեղանին հայտնվում են կանաչի, ապխտած ձուկ, բալի կոմպոտ, թթի օղի...
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սեղանին հայտնվում են կանաչի, ապխտած ձուկ, բալի կոմպոտ, թթի օղի...

– Սպասեք... Մեզ մոտ այնպիսի մեղր է լինում։ Համից չեք կշտանա։ Մարգագետինները ալպիական են, երկու հազար մետր բարձրության վրա։ Ասացի, չէ՞. գարնանը տեսնես, կհիանաս։ Ես ինքս մեղու եմ պահում։ Գարնանը դուրս կբերեմ։ Իսկ առայժմ անցած տարվանը փորձեք։ Ահա սա, այն մեղրամոմով է։ Հիմա կդնենք վառարանի վրա, կհալչի և գդալով կքսեք հացին։

© Sputnik / Andranik GhazaryanԴաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից - Sputnik Արմենիա
1/7
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
© Sputnik / Aram NersesyanԴաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից - Sputnik Արմենիա
2/7
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
© Sputnik / Aram NersesyanԴաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից - Sputnik Արմենիա
3/7
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
© Sputnik / Aram NersesyanԴաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից - Sputnik Արմենիա
4/7
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
© Sputnik / Aram NersesyanԴաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից - Sputnik Արմենիա
5/7
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
© Sputnik / Aram NersesyanԴաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից - Sputnik Արմենիա
6/7
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
© Sputnik / Aram NersesyanԴաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից - Sputnik Արմենիա
7/7
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
1/7
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
2/7
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
3/7
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
4/7
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
5/7
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
6/7
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից
7/7
Դաստակերտի փոքրիկ քաղաքացիներից

Մենք այդպես էլ մեղրը չփորձեցինք։

– Սա ձեր թոռներին, թող առողջ մեծանան», – ասում ենք մենք։ Ապրեսյանը լայնորեն ժպտում է, իբր՝ այս ինչ են ասում այս երևանցիները։

– Եղածը բոլորին կհերիքի, – ասում է նա։

© Sputnik / Aram NersesyanԴաստակերտի համայնապատկերը
Ամայացող քաղաքը. բայց, եթե հաց էլ չլինի, մեղր կհյուրասիրեն՝ ամոթով չեն մնա. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Դաստակերտի համայնապատկերը

Իսկ ի՞նչ անենք, որ բոլոր դաստակերտցիները ջերմություն զգան։ Իրենց տանը, այլ ոչ թե յոթ սարից այն կողմ։ Չէ՞ որ այստեղի մարդիկ, ինչպես մենք համոզվեցինք, չեն հավատում ո՛չ խավարին, ո՛չ ցրտին։

Լրահոս
0