Երևան

Ե՞րբ կրկին անձրև կտեղա. եղանակի տեսություն

75
(Թարմացված է 21:35 11.02.2019)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` գիշերները կտաքանան, ցերեկները կցրտեն։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Առաջիկա երեք օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Փետրվարի 12-ից 14-ը տեղումներ չեն սպասվում, իսկ փետրվարի 15-16-ը շրջանների զգալի մասում կլինեն տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում առանց տեղումների եղանակը կշարունակվի մինչև փետրվարի 15-ը։

Ամսի 15–ին և 16-ին տեղումներ կգրանցվեն, ընդ որում` 16-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում ձյուն կտեղա:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 8-10 աստիճան տաքության, իսկ գիշերային ժամերին` 1-3 աստիճան ցրտի սահմանում։

75
թեմա:
Եղանակը Հայաստանում (357)