Անձրև

Հայաստանի որոշ հատվածներում անձրև կտեղա. եղանակի տեսություն

86
(Թարմացված է 21:22 07.02.2019)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանն ավելի կբարձրանա։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում տեղումներ կգրանցվեն։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ կանխատեսումների` տեղումներ կգրանցվեն Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում։

Փետրվարի 11-ին և 12-ին տեղումները կդադարեն։

«Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը` 3-4 աստիճանով»,– կանխատեսում են օդերևութաբանները։

Փետրվարի 8-10-ը թույլ անձրև կտեղա նաև Երևանում։ Ամսի 11-ին և 12-ին մայրաքաղաքում առանց տեղումների եղանակ կլինի:

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 10-12, գիշերային ժամերին` 2-4 աստիճան տաքության սահմանում։

86