Քիմ Քարդաշյան

Հայրիկի փոքրիկը. Քարդաշյանը հիացրել է դստեր հուզիչ լուսանկարով

160
(Թարմացված է 14:15 07.02.2019)
Քարդաշյանը և Ուեսթը սիրում են իրենց երեխաներին և հաճախ նրանց հետ միասին այցելում են աստղային միջոցառումների։ Ճիշտ է, միշտ չէ, որ փոքրիկներին հաջողվում է նստել մինչև երեկույթի վերջը։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է ամուսնու` Քանյե Ուեսթի և իրենց դստեր` Նորթի հուզիչ լուսանկարը։

Լուսանկարում նա նստած է հոր ուսերին, գլուխը դրել ձեռքի վրա և քնել։

«Նա այդպես մի 30 րոպե քնել էր», – լուսանկարի տակ գրել է Քարդաշյանը։

Բաժանորդները մեծ հաճույքով նշել են, որ փոքրիկն առանց այդ էլ կատարելություն է, իսկ հոր հետ միասին ուղղակի սպանում է։

«Նա այնքան լավն է», «Հայրիկի ուրախություն», «Երբ նա մեծանա, հարյուր անգամ գեղեցիկ կլինի ձեզնից ու ձեր քույրերից։ Առանց նեղանալու, նա ուղղակի սուպեր գեղեցկուհի է», – գրել են Քարդաշյանի երկրպագուները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

Հիշեցնենք, որ վերջերս 38–ամյա աստղը խոստովանել է, որ շուտով նա և Քանյե Ուեսթը չորրորդ երեխան են ունենալու։ Աստղային զույգի որդուն կրում է փոխնակ մայրը։

160
թեգերը:
Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (137)
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանի ադամանդե ժպիտը. հայուհին ապշեցրել է նոր խելահեղությամբ
«Քիմ, դու ֆոտոշոպի թագուհի ես». սոցցանցերի օգտատերերն ապշել են Քարդաշյանի լուսանկարներից
Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել և մերկացել`աղմկահարույց սկանդալի ֆոնին