Մարգարիտա Սիմոնյան.

«Մեր հպարտությունը». Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել պոլիգլոտ որդուն. տեսանյութ

261
(Թարմացված է 20:24 06.02.2019)
RT ու Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել` ինչպես է իր որդին անգլերեն սովորում։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի  — Sputnik. RT ու Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սմոնյանի ու ռեժիսոր Տիգրան Քեոսայանի որդին հինգ լեզվով է խոսում։ Այս մասին Սիմոնյանը գրել է Instagram սոցիալական կայքում` անգլերենի դասընթացի տեսանյութ հրապարակելով։

«Կարդալ ենք սովորում։ Որդիս հինգ լեզվով է խոսում` ռուսերեն, անգլերեն, հայերեն, ֆրանսերեն ու չինարեն։ Քանի որ մայրը մինչդպրոցական կրթության երկրպագու է», – մեկնաբանել է Սիմոնյանը տեսանյութը։

Հրապարակումն ավելի քան ութ հազար անգամ են դիտել։

Նրա էջին հետևողները նաև բազում մեկնաբանություններ են թողել։

Ավելի վաղ Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչ ապագա է ցանկանում իր երեխաների համար, ասել էր, որ կարևոր է երեխաներին լեզուներ սովորեցնել, առողջություն տալ և ուսանելն ու ֆիզկուլտուրայով զբաղվելը սովորություն դարձնել։

Հիշեցնենք, որ 2014 թվականի ամռանը, 20 տարվա համատեղ կյանքից հետո, Քեոսայանը անսպասելիորեն ամուսնալուծվեց կնոջից` դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայից։ Գրեթե անմիջապես պարզվեց, որ ռեժիսորն այլ կին ունի. դա Մարգարիտա Սիմոնյանն էր։ 2014 թվականի սեպտեմբերին Սիմոնյանն ու Քեոսայանը որդի ունեցան։ Նա զույգի երկրորդ երեխան էր. 2013 թվականի օգոստոսին լրագրողը ռեժիսորից նաև դուստր էր լույս աշխարհ բերել։

261
թեգերը:
Ռուսաստան, Մարգարիտա Սիմոնյան
Ըստ թեմայի
Մարգարիտա Սիմոնյանը ճանաչվել է Ռուսաստանի ամենաշատ մեջբերվող լրագրողը
«Լավ ենք աշխատում, և դրա համար մեր դեմ պետք է պայքարեն». Սիմոնյանի արձագանքը Վաշինգտոնին
«Խաշի բաց դռների օր»․ Մարգարիտա Սիմոնյանը հրավիրում է բոլոր ընկերներին