Ինքնաթիռի բեռնավորում

Ռուսական ավիաընկերությունը Հայաստանում մի քանի հարյուր հազար դոլարի պարտք է կուտակել

160
(Թարմացված է 21:18 05.02.2019)
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում տեղակայված ավիաընկերությունը հայկական ընկերություններին լուրջ գումարներ է պարտք։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Ռուսական «ՎԻՄ–Ավիա» ավիաընկերությունը Հայաստանում ավելի քան 200 հազար դոլարի պարտք է կուտակել։  Այս տեղեկությունը տարածել է Tatcenter.ru պարբերականը, այնուհետև այն Sputnik Արմենիային հաստատել են «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունում։

Նշվում է, որ ռուսական ավիաընկերության կառավարիչները ծանուցում են ստացել այն մասին, որ ընդգրկվել են «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ պարտատերերի պահանջների ռեգիստրում ցամաքային սպասարկման ծառայությունների դիմաց ունեցած պարտքերի պատճառով, որն ընդհանուր առմամբ  2019 թվականի հունվարի 14-ի դրությամբ 59,7 հազար դոլար է կազմում։

Բացի այդ ինքնաթիռների սպասարկման համար կուտակած պարտքերի վճարման վերաբերյալ պահանջ է ստացվել «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ ՓԲԸ–ից։ Խոսքը օդանավակայանի ծառայությունների դիմաց 50,8 հազար եվրոյի, 81,6 հազար դոլար` փոստի և բեռների մշակման, պահպանման ծառայությունների, 4,7 հազար դոլար` բիզնես սրահում ուղևորների սպասարկման և 10 հազար դոլար` ավիավառելիքի լիցքավորման ծառայությունների մասին է։

«ՎԻՄ–Ավիան» ընդհանուր առմամբ շուրջ 214 հազար դոլարի պարտք է կուտակել։

160
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Սու-30–ի թևերը կբարձրացնե՞ն Հայաստանի պաշտպանունակությունը
«Ուրալյան ավիաուղիները» առանց սնունդի են թողնելու Վոլգոգրադ–Երևան չվերթի ուղևորներին
Հայաստանը նախնական փուլում ռուսական 4 կործանիչ կգնի
Շիրակում վթարի ենթարկված Սու–25–ի սև արկղի տվյալների մի մասն ուսումնասիրվել է