Здания строительной организации «Глендел Хилз»

Գյումրիում հերթական փլուզումն է գրանցվել. «Գլենդել Հիլզ»` փրկությո՞ւն, թե՞ գլխացավանք

1193
(Թարմացված է 16:55 05.02.2019)
Տարիրներ անց էլ կազմակերպության կառուցած բնակարանները «թափվում» են բնակիչների գլխին։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Օրերս հերթական փլուզումը գրանցվեց Գյումրիի Մուշ 2-2 թաղամասի  21-րդ շենքի 57-րդ բնակարանում: Ամբողջովին փլվել էր բնակարանի ննջասենյակի առաստաղի ծեփաշերտը:  Բարեբախտաբար, ընտանիքի երկու անչափահաս երեխաներին ծնողները հասցրել էին դուրս հանել: Ու սա միակ դեպքը չէ։

Здания строительной организации «Глендел Хилз»
© Photo : by Senik Yesayan
«Գլենդել Հիլզ» կազմակերպության կառուցած բնակարանները Գյումրիում

Երկրաշարժի հետևանքով Գյումրի քաղաքի անօթևան մնացած ընտանիքների համար, պետական միջոցների հաշվին, «Գլենդել Հիլզ» կազմակերպության կողմից իրականացվեց բնակարանաշինական ծրագիր: «Գլենդել Հիլզի» կառուցած շենքերի թերությունները ոչ միայն ընթացքում էին հայտնաբերվում, այլ նաև տարիներ անց:

Գյումրիի «Կարին» համատիրության նախագահ Սենիկ Եսայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասեց, որ բախտավոր են «Գլենդել Հիլզ» կազմակերպության  ղեկավարները, քանի որ սա էլ որերորդ անգամ նման փլուզում է գրանցում ու, բարեբախտաբար, առանց զոհերի ու վիրավորների:

Здания строительной организации «Глендел Хилз»
© Photo : by Senik Yesayan
«Գլենդել Հիլզ» կազմակերպության կառուցած շենքերը Գյումրիում

«Չեմ կարող ասել, թե սա որերորդ անգամն է, բայց շատ են նման դեպքերը: Ամեն ամիս այս շենքերի հետ կապված ինչ-որ խնդիր լինում է»:

«Գլենդել Հիլզի»  բազմաթիվ խնդիրները բնակիչները հենց այս համատիրությանն են ներկայացնում: Այս անգամ էլ բնակիչներին ձեռք է մեկնում համատիրությունը և օգնում ոչ  միայն շինանյութեր ձեռքբերել, այլ նաև վերացնել շինարարի սխալները:

Здания строительной организации «Глендел Хилз»
© Photo : by Senik Yesayan
«Գլենդել Հիլզ» կազմակերպության կառուցած շենքերը Գյումրիում

Ըստ պատասխանատուի` այս շենքերի համար առաստաղի ծեփաշերտի փլուզումը միակ խնդիրը չէ, լուրջ խնդիր է նաև կոյուղու խցանումը: «Մուշ  թաղամասի թերություններն այնքան շատ են, որ ասելու չեն: Ես հոգնել եմ, գլխացավանք է, բայց ինչ անենք, հետդարձի ճանապարհ չկա: Եթե ես իմանամ, որ բնակիչը կարող է բնակարանը հետ հանձնել, կամ ինչ-որ այլ քայլ կատարել, բայց, ավաղ: Շենքերի շահագործումից 9  տարի է անցել»:

Սենիկ Եսայանի խոսքով` շենքներն այսպեսին են հիմնականում հապճեպ արած շինարարության ու ոչ մասնագիտացված աշխատուժի պատճառով: Իրենց իսկ կառուցած առաստաղի անհարթությունները շինարարները թաքցրել են հաստ ծեփաշերտի տակ: «Այստեղ «գրուտովկա» հասկացողությունն էլ չի եղել, միանգամից ծեփամածուկը հաստ քաշել են ու վերջ»,-նշեց Սենիկ Եսայանը։ 

Здания строительной организации «Глендел Хилз»
© Photo : by Senik Yesayan
«Գլենդել Հիլզ» կազմակերպության կառուցած բնակարանները Գյումրիում

Այս շենքերն այլ`ավելի լուրջ խնդիր էլ ունեն. խոսքը ջրատաքացուցիչների մասին է, որոնց ծխատարներն արդեն շարքից դուրս են եկել: Առայժմ բնակիչներից համատիրությունն այս մասով ահազանգ չունի, բայց ապահովության համար պատասխանատուն հատուկ գրություն է ներկայացրել գազի գրասենյակ:

Մուշ 2-2 թաղամասի շենքերը կառուցվել են 2010 թվականին՝ պետական ծրագրով: 2016 թվականին «Գլենդել Հիլզն» սնանկ ճանաչվեց:

1193
թեգերը:
Գյումրի
Ըստ թեմայի
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ներկա և նախկին տնօրենների կռիվը թեժանում է
Գյումրիում կառուցվել է ավելի շատ բնակարան, քան քանդվել է, բայց քաղաքում դեռ անօթևաններ կան
Գյումրիում բնակարանաբաշխման նոր սկանդալ է հասունանում. խախտումներ` 30 տարի շարունակ