Երևան, արխիվային լուսանկար

Փետրվարը զգալի կտաքանա. եղանակի տեսություն

175
(Թարմացված է 21:42 04.02.2019)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ Հայաստանում նաև ձյուն չի գա։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Առաջիկա մի քանի օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Փետրվարի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-8-ը կբարձրանա 5-6 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշված ժամանակահատվածում տեղումներ չեն գրանցվի նաև Երևանում։

Այսօր` փետրվարի 5-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 7-9 աստիճան տաքություն, գիշերը` 0-2 աստիճան ցուրտ։

175
«Տրյոխգոռնայա մանուֆակտուրայի» ՋԷԿ–ի մշակույթի տան շենքը

Կարապետյանի ընկերությունը կպահպանի «Տրյոխգոռնայա մանուֆակտուրայի» ՋԷԿ–ի պատմական շենքերը

7
(Թարմացված է 16:52 12.08.2020)
Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա նաբերեժնայայում» գտնվող ՋԷԿ-7–ը կառուցվել է 1920-ականներին՝  մերձակայքում գտնվող «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա» հին տեքստիլ ձեռնարկությունը սպասարկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Մոսկվայում «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա» ջերմաէլեկտրակենտրոնի տարածքի շինարարության ժամանակ կպահպանվեն  և կվերակառուցվեն պատմական շենքերը։ Լուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Տաշիր» նախագծի ներկայացուցիչ Զառա Աճեմյանը։

2010 թվականին շահագործման հանձնված էլեկտրակայանը ճանաչվել է  մշակութային ժառանգության օբյեկտ։ Այն կառուցվել է մերձակայքում գտնվող «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա» հին տեքստիլ ձեռնարկությունը սպասարկելու համար։

Московский хлопчатобумажный комбинат Трехгорная мануфактура имени Ф.Э.Дзержинского
© Sputnik / Борис Приходько
Բամբակի արտադրամաս Մոսկվայի «Տրյոխգոռնայա մանուֆակտուրայի» տարածքում

«Տաշիրը», որը 2014 թվականին ՋԷԿ–ի հետ միասին գնել էր հողատարածքը, մտադիր է այնտեղ կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր։

«Մշակութային ժառանգության օբյեկտը քանդելու մասին» որևէ խոսք չկա։ Այդ լուրերը չափազանցված են։ Հակառակը, հայտնի էլեկտրակայանը կպահպանի իր նախնական տեսքը, կվերակառուցվի և կդառնա տեսարժան վայր՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար։ Նախագիծը համաձայնեցվել է Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտի հետ 2019 թվականի մայիսին», – հայտնել է Աճեմյանը։

Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտում իրենց հերթին պարզաբանել են, որ ՋԷԿ–ի տարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելուց բացի, նախատեսում է  նաև «Տրյոխգոռնայա մանուֆակտուրա էլեկտրակայանի» վերակառուցում և հարմարեցում։ Նոր շինարարությունը նախատեսվում է իրականացնել մշակութային ժառանգության օբյեկտի սահմաններից դուրս։

«Տվյալ շենքի վերաբերյալ հաստատվել է պահպանման առարկա, որը նախատեսում է շենքի` 1925-1928 թվականներին թվագրվող բոլոր տարրերի պահպանում»,– պարզաբանել է գերատեսչությունը։

«Տաշիրի» ներկայացուցիչը հավելել է, որ ընկերությունը հաշվի է առնում հողատարածքի տեղակայման կարևոր պատմական կոնտեքստը և նախագծումը հանձնարարել է Վենետիկի բիենալեի դափնեկիր, ճարտարապետ Իլյա Ուտկինին, որը հայտնի է իր՝ պատմական միջավայրի վերարտադրման և պահպանման հաջողված աշխատանքներով։

Սամվել Կարապետյանի կինը ցույց է տվել՝ ինչպես են նշել թոռան ծննդյան օրը

Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը հանդիսանում է սեփականատեր և ղեկավարում է շինարարական, արդյունաբերական ոլորտի, վերավաճառքի, ռեստորանային բիզնեսի, էներգետիկայի և ֆինանսական հատվածի ակտիվներ։ Անշարժ գույքի ոլորտում ակտիվների ընդհանուր պորտֆելը, ընկերության տվյալներով, շուրջ 2.5 մլն քմ է։

7
թեգերը:
Մոսկվա, Սամվել Կարապետյան, «Տաշիր» ընկերությունների խումբ
Ըստ թեմայի
Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի 200 ամենահարուստներին. Սամվել Կարապետյանը նրանց մեջ է
Սամվել Կարապետյանի ընտանիքում ևս մեկ աղջիկ է ծնվել
Սամվել Կարապետյանի դուստրը Լոնդոնում է․ ի՞նչ է նա կորցրել մառախլապատ Ալբիոնում․ լուսանկար
Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը պատմել է իր թուլության մասին
Ապօրինի պատշգամբ

Երևանում կինը սպառնացել է պատշգամբից նետել երեխային. տեսանյութ

25
(Թարմացված է 16:33 12.08.2020)
Բնակիչը պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող շենքի 2-րդ հարկում պատշգամբ էր «հարմարեցրել» ու թույլ չէր տալիս, որ այն ապամոնտաժեն։ Դեպքի վայրում նրա հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի- Sputnik. Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքները և սպառնացել է երեխային նետել պատշգամբից։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այս ահազանգը ստացել է ժամը 15։35-ին։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում բնակչի հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը, զրուցել նրա հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։

Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Կիևյան փողոցում պատասխանատուներն ապամոնտաժում են ապօրինի ավելացված պատշգամբը։

«Արաբկիրում, Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»»,- գրել էր Կարապետյանը։

Հրապարակմանը կից նա նաև լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել։ Կադրերում երևում է, թե ինչպես են վերամբարձ կռունկով պատշգամբին մոտենում ոստիկանները, իսկ պատշգամբում կանգնած կինը՝ «դույլով զինված», բղավում է ոստիկանների վրա, արգելում մոտենալ պատշգամբին՝ սպառնալով դույլով ջուր լցնել նրանց վրա։ Կադրերում երևում է, որ կնոջ կողքին նաև փոքրիկ տղա է կանգնած։

Սևանի ափերին քանդման ենթակա 3800 շինություն կա. նախարարը տեղում ծանոթացել է լճի խնդիրներին

25
թեգերը:
Կին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան, Հայաստան