ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. 7 հունվարի 2019 թ.

Փաշինյանի` կանոնները խախտած ավտոշարասյունը սոցցանցերում բուռն արձագանք է առաջացրել

4148
ՀՀ վարչապետի՝ ճանապարհատրանսպորտային կանոնները խախտող ավտոշարասյան տեսանյութը համացանցում բուռն արձագանք է առաջացրել։ Վարչապետի մամուլի քարտուղարն ասել է, թե իրականում ինչպես է եղել ամեն ինչ։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է` ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կոպիտ կերպով խախտում ճանապարհատրանսպորտային կանոնները։

Այդ տեսահոլովակը մեծ իրարանցում է առաջացրել սոցցանցերի օգտատերերի շրջանում։

«Բա ի՞նչ անի խեղճ մարդը, հեծանիվի ցեպը կտրվել ա, ստիպված ա սենց կալոնայով ֆռում», «Եթե օրենքի առաջ բոլորը հավասար են, ուրեմն տուգանք!», «Նիկոլն ինչ էլ անի, ճիշտ է անում»։ Օգտատերերը նման մեկնաբանություններ են գրել։

Պետք է նշել, որ շատեը շուտափույթ եզրակացություններ չեն արել, իսկ ոմանք պնդում էին, որ Փաշինյանը հաստատ մեքենայում չի եղել։

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը պարզաբանեց ամեն ինչ։

Նրա խոսքով` Փաշինյանն իսկապես այդ պահին մեքենայում չի եղել։ Վարչապետը ոտքով քայլել է փողոցում` հանկարծակիի բերելով անվտանգության աշխատակիցներին։ Անվտանգության նկատառումներիցն ելնելով` շարասյունը շտապ ուղևորվել է նրա ուղղությամբ` խախտելով ճանապարհատրանսպորտային կանոնները։

Կարապետյանը պարզաբանել է, որ օրենքը սահմանում է գործողություններ նման ոչ ստանդարտ իրավիճակներում։

4148
թեգերը:
Նիկոլ Փաշինյան