Արաքսի Դեմիրճյան

Արաքսի տատի «պայմանն» Աստծո հետ, կամ նրա ցանկությունը միայն թուրքերը կարող են իրագործել

1545
(Թարմացված է 20:12 29.11.2019)
83-ամյա Արաքսի տատը հանգիստ չունի: Նա անգամ Հայ դատի գրասենյակ նամակ է ուղարկել և պատասխանին է սպասում:

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Արաքսի տատն Աստծո հետ պայման ունի: Որքան էլ տարօրինակ հնչի, նրա երազանքի կատարողը հարևան Թուրքիան է: Բայց ամեն ինչի մասին սկզբից:

Արաքսի Դեմիրճյանը 83 տարեկան է: Ասում է՝ առաջին հայրենադարձներից է եղել: 1946 թվականին Սիրիայից են եկել: «9 տարեկան էի, երբ եկանք Հայաստան: Ես այստեղ եմ մեծացել: Ծնողներս մեզ՝ 3 քույրիկներիս, բերեցին Հայաստան: Հայաստանը հայի տունն է, հայի օջախն է, հայն այստեղ պետք է ապրի,-պատմում է Արաքսի տատը։ – Դպրոցում հատուկ ձևով էին մեզ ներկայացնում Հայաստանը, անընդհատ խոսում ու պատմում էին մեր հայրենիքի մասին: Երբ մի օր պապաս եկավ ու ասաց՝ մենք պետք է Հայաստան գնանք, ուրախությանս չափ չկար: Փոքր էինք, ամենափոքրը ես էի: Մենք բոլորս սիրով եկանք, թեև այն ժամանակ «սովետ» էր, հավատ ու կրոն չկար, շատ դժվար էր, բայց եկանք ու ապրեցինք: Պապաս ասում էր՝ մենք հայրենիքում պետք է ապրենք, թեկուզ նեղության մեջ»:

Ընտանիքը տեղափողվում է Գյումրի, ապա տիկին Արաքսյան ամուսնանում, գալիս է Երևան: Երկար տարիներ է ապրում Երևանում, ամուսնու մահից հետո որոշում և տեղափոխվում է Գյումրի, որտեղ ապրում էր միակ հարազատը՝ քույրը: Արաքսի տատը Գյումրիում բնակվում է վարձով. նրա խոսքով` թոշակը բավարարում է: Տատը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, Գյումրու տարեցների ցերեկային հոգածության կենտրոնի շահառու է, հիմնականում նրա սննդի ու ջեռուցման ծախսերը հոգում է կազմակերպությունը: Տատը չի դժգոհում իր վիճակից:

Արաքսի տատը 13 տարեկանից աշխատել է.45 տարի՝ տեքստիլ մանվածքային ֆաբրիկայում, հիմա թոշակի է անցել: Ճիշտ է, Գյումրիում վարձով է բնակվում, բայց չի դժգում,գոհ է: 

Տարիներ անց էլ տատը չի մեղադրում ծնողներին՝ իրեն ու քույրերին Սիրիայից Հայաստան բերելու համար, բայց ասում է՝ հիմա էլ աչքերը փակ տանեն, ինքն իր ծննդավայրի տունը կգտնի:

Տարիների ընթացքում եղել է նաև ԱՄՆ-ում, բայց չի կարողացել օտար ափում մնալ, շտապել է Հայաստան:

Երբեք էլ չի զղջացել Հայաստան վերադառնալու համար, միակ բանը, որին երկար տարիներ սպասում է՝ թուրքերից իր մոր կտակում գրվածը վերադարձնելն է: «Ես կտակ ունեմ՝ մամայիս կտակը: Մամաս՝ Մարիամ Խաչիկյան-Դեմիրճյանը, Թուրքիայից էր ՝ Խարբերդից: Կտակը տարել եմ Ցեղասպանության թանգարան: Ես չպետք է մեռնեմ այնքան ժամանակ, մինչև Թուրքիան ընդունի Ցեղասպանությունը և վերադարձնեմ մորս փողերը: Այդ ժամանակ նոր հանգիստ կմեռնեմ»,-պատմում է Արաքսի տատը՝ վստահեցնելով վերադարձված փողերը մանկատներին ու ծերանոցներին է ուզում տալ: «Ինձ ոչ մի բան այս տարիքիս պետք չէ, միայն ոչ մի բան թուրքերին չմնա: Ես նամակ եմ ուղարկել Հայ դատի գրասենյակ ու սպասում եմ պատասխանին»:

Իսկ մինչ այդ երազանքի իրականցումը տիկին Արասքյան մանկատան երեխաների համար գոլպաներ ու հաստ ժակետներ է գործում:

1545
թեգերը:
Գյումրի
թեմա:
Հայոց ցեղասպանություն (238)
Ըստ թեմայի
Բազմաթիվ երեխաների փրկած տատի հետքերով՝ Գյումրի. նորվեգացի ռեժիսորի հայկական արմատները
Արմեն Սարգսյանը պատմեց իր տատի մասին
«Ներկա մի եղեք ձեր կնոջ ծննդաբերությանը». բժիշկ Հակոբյանի 17 հազար փոքրիկները
Ապօրինի պատշգամբ

Երևանում կինը սպառնացել է պատշգամբից նետել երեխային. տեսանյութ

13
(Թարմացված է 16:33 12.08.2020)
Բնակիչը պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող շենքի 2-րդ հարկում պատշգամբ էր «հարմարեցրել» ու թույլ չէր տալիս, որ այն ապամոնտաժեն։ Դեպքի վայրում նրա հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի- Sputnik. Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքները և սպառնացել է երեխային նետել պատշգամբից։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այս ահազանգը ստացել է ժամը 15։35-ին։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում բնակչի հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը, զրուցել նրա հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։

Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Կիևյան փողոցում պատասխանատուներն ապամոնտաժում են ապօրինի ավելացված պատշգամբը։

«Արաբկիրում, Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»»,- գրել էր Կարապետյանը։

Հրապարակմանը կից նա նաև լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել։ Կադրերում երևում է, թե ինչպես են վերամբարձ կռունկով պատշգամբին մոտենում ոստիկանները, իսկ պատշգամբում կանգնած կինը՝ «դույլով զինված», բղավում է ոստիկանների վրա, արգելում մոտենալ պատշգամբին՝ սպառնալով դույլով ջուր լցնել նրանց վրա։ Կադրերում երևում է, որ կնոջ կողքին նաև փոքրիկ տղա է կանգնած։

Սևանի ափերին քանդման ենթակա 3800 շինություն կա. նախարարը տեղում ծանոթացել է լճի խնդիրներին

13
թեգերը:
Կին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երևան, Հայաստան
Երևան, քայլող մարդիկ

Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ծրագրերով 144 մլրդ դրամ է տրամադրվել

11
(Թարմացված է 16:28 12.08.2020)
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն ԱԺ–ում ներկայացրել է, թե ինչ աջակցություն է հատկացվել կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսվարողներին ու աշխատողներին։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքները մեղմելու համար ՀՀ կառավարության սահմանած տարբեր աջակցության ծրագրերով քաղաքացիներին ու տնտեսվարողներին ընդհանուր առմամբ հատկացվել է 144 մլրդ դրամ գումար։

«Այս 144 մլրդ դրամից մոտ 92.4 մլրդ դրամը տրվել է բանկային համակարգի կողմից, 26.2 մլրդ դրամը տրամադրվել է որպես սոցիալական աջակցություն տարբեր շահառուներին, տնտեսվարողներին կառավարության կողմից տրվել է մոտավորապես 17.5 մլրդ դրամ` որպես ուղիղ աջակցություն և 19.9 մլրդ դրամ` որպես փոխառություն»,– նշեց Ավինյանը։

Փոխվարչապետը հայտնեց նաև, որ կառավարությունն այժմ քննարկում է հանրային սննդի ոլորտի` համավարակի հետևանքով տուժած տնտեսվարողներին աջակցություն տրամադրելու հարցը։

Կես միլիոն մարդ սոված է մնալու․ Ծառուկյանը ճգնաժամից խուսափելու լուծումներ է առաջարկում

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2020թ–ի մարտի 16-ից ՀՀ–ում հայտարարված արտակարգ դրության ու տնտեսական սահմանափակումների հետևանքով տուժած ոլորտների տնտեսվարողների ու աշխատողների համար առ այսօր ընդհանուր առմամբ 22 աջակցության ծրագիր է իրականացրել։

11
թեգերը:
ԱԺ, Տիգրան Ավինյան, կորոնավիրուս, ծրագիր, կառավարություն, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Երևանում և հարակից համայնքներում ապրող 900 անապահով ընտանիքներն աջակցություն կստանան
Աջակցություն ստացողների շրջանակն ընդլայնվեց. վարձու աշխատողներից ովքե՞ր կներառվեն ծրագրում
Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում 100 մլրդ դրամ աջակցություն է ցուցաբերվել
Հայաստանն աջակցություն է խնդրում աշխարհից