Ոստիկաններ

Երևանում 14 տարեկան աղջիկ է կորել. տեսանյութ

499
Ոստիկանությունը խնդրում է, որ նրա մասին տեղեկություն ունեցողները դիմեն մոտակա բաժին։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Մարիաննա Իսահակյանը որոնվում է որպես անհետ կորած: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2005 թվականին ծնված Մարիաննա Իսահակյանը»,– նշում են ոստիկանությունից։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել Մաշտոցի կամ մոտակա մեկ այլ բաժին։

 

499