Հաագա

Ներողություն, ոչ ոք չի մահացել. Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել

97
(Թարմացված է 17:23 01.02.2019)
Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանությանը թյուրիմացության մեջ են գցել։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չի եղել։ Այս մասին նշված է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ։

«Հայցելով հանրության ներողամտությունը տեղեկացնում ենք, որ Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չի եղել։ Դեսպանությանը թյուրիմացության մեջ էին գցել այլ քաղաքում ավտոտնակում մեքենայի գազի արտահոսքից զոհված երիտասարդի հարազատները»,– հայտնում է դեսպանությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 27–ին Նիդեռլանդների Հաագա քաղաքի շենքերից մեկում պայթյուն էր որոտացել, որի պատճառով տեղի էր ունեցել շենքի ճակատային հատվածի փլուզում։ Նախնական տեղեկությամբ` փլուզման պատճառը գազի արտահոսքն է։

Պայթյունի հետևանքով 10 մարդ հոսպիտալացվել էր։ Վերջին տուժածին փլատակների տակից հանել էին հունվարի 28–ին։ Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանությունը երեկ` հունվարի 31-ին, հայտնել էր, որ Հաագայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածը հայ էր։

97
Ըստ թեմայի
Բարեբախտաբար վարչապետը Հայաստանում չէ. ի՞նչ են թռցրել Բաղրամյան 26-ից
Երևանում դիակ են հայտնաբերել գեղեցկության սրահում