Գագիկ Ծառուկյան. ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ղեկավար

Խուզարկել են Գագիկ Ծառուկյանի տունը. «Առավոտ»

1630
(Թարմացված է 22:46 31.01.2019)
Գագիկ Ծառուկյանի խոսնակը, Facebook-ի գրառմամբ հերքել էր Նվեր Ծառուկյանի մասնակցությունն Աբովյանի միջադեպին:

ԵՐԵՎԱՆ, 31 հունվար — Sputnik. «Առավոտի» տեղեկություններով, նախօրեին Քննչական կոմիտեն խուզարկել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տունը:

«Խուզարկությունը տեւել է մի քանի ժամ: Խուզարկությունը պայմանավորված է եղել հունվարի 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով:

Հիշեցնենք, այս պատմության մեջ ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո)  որդուց ու նրա հարազատներից բացի, ներգրավված է եղել նաեւ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը»,-գրել է «Առավոտը»:

Գագիկ Ծառուկյանի խոսնակը, Facebook-ի գրառմամբ հերքել էր Նվեր Ծառուկյանի մասնակցությունն այս միջադեպին:

«Առավոտը» փորձել է Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին տեղեկությունը ճշտել ՀՀ քննչական կոմիտեից:

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ այդ գործով մոտ 30 խուզարկություն է իրականացվել, բայց չհստակեցրեցին Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության փաստը:

1630
Ըստ թեմայի
Աբովյանի կրակոցների հետքերով. ձերբակալվածներից մեկը ԱԺ նախկին պատգամավորի որդին է
Կրակոցներ ԱԺ նախկին պատգամավորի ռեստորանում. կա 1 զոհ, 8 վիրավոր