Կոնստանտին Տեր-Նակալյան

ԱԱԾ-ում մարդիկ իրենց գործն են անում. Տեր-Նակալյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում

270
BlogNews-ի գլխավոր խմբագիրը ԱԱԾ-ից դուրս գալուց հետո ամփոփ ներկայացրել է թե ինչպես են վարվել իր հետ և ինչ է տեսնում այդ ամենի հիմքում:

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik.  Սիրելի ընկերներ, գործընկերներ ու պարզապես սրտացավ մարդիկ։

Շնորհակալությունս եմ ուզում հայտնել սրտացավության ու կոլեգիալ սոլիդարության տասնյակ ու հարյուրավոր այն դրսևորումների համար, որի ականատես եղա վերջին 24 ժամվա մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջի միջոցով տեղեկացրել է BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Նախաքննական գաղտնիքը թույլ չի տալիս, որպեսզի ես մանրամասն պատմեմ ԱԱԾ-ում տեղի ունեցած հարցաքննությանս մասին, բայց ամեն բան լավ է, ինձ հետ եղել են բարեհամբույր ու մարդիկ իրենց գործն են անում»,- գրել է նա։

Երևույթի հիմքում BlogNews-ի խմբագիրը շարունակում տեսնել քաղաքական ենթատեքստ։

«Սա միանշանակ ոտնձգություն է խոսքի ազատության հիմնարար սկզբունքի նկատմամբ ու ողջ հարցը նրանում է, թե այդ ոտնձգությունը արմատներով գնում է զուտ ինչ-որ կրոնական կազմակերպությո՞ւն, թե՞ գործ ունենք պետական մակարդակի հետ»,- հարցադրում է առաջ քաշել Տեր-Նակալյանը։

«Ամեն դեպքում, ուզում եմ արձանագրել, որ եթե ինչ-որ կրոնական կազմակերպության/կազմակերպությունների  թվում է, թե իրենց իրավունքները ու իրենց ընկալումը գերակայում է խոսքի ազատության հիմնարար սկզբունքին՝ չարաչար սխալվում են։ Ավելին ասեմ, եթե հույսներն այն է, որ մեդիան պետք է սա ընկալի որպես՝ եթե մեզ կպաք, ձեզնով կզբաղվեն՝ էլի սխալ դրույք են արել»,- շեշտել է նա։

Կոնստանտին Տեր-Նակալյանը հատուկ ընդգծել է, որ ԱԱԾ-ի մասով ոչ մի հարց չունի, չի եղել ոչ մի ավելորդություն ու կաշկանդող բան որևէ արարք. հղում անելով մամուլի որոշ հրապարակումների, նա հակված է կարծել, որ այս թեմայով ԱԱԾ-ին պարզապես փաստի առաջ են կանգնեցրել ու դրանից ելնելով ԱԱԾ-ում չէին կարող օրենք խախտել ու արդեն հարուցված քրեական գործը «ծածկադմփոց» անել։

Հիշեցնենք, BlogNews.am կայքի գլխավոր խմբագիրն այսօր հրավիրվել էր ԱԱԾ, մոտ 3 ժամ հետո նա Facebook-ի միջոցով տեղեկացրել էր, որ դուրս է եկել։

270
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Онлайн-брифинг с участием премьер-министра Никола Пашиняна, вице-премьера Тиграна Авиняна и начальника полиции Армана Саркисяна (3 июня 2020). Еревaн

Հայաստանի ցամաքային սահմանը կշարունակի փակ մնալ. Իրանի ու Վրաստանի հետ թեման չի քննարկվում

18
(Թարմացված է 15:21 12.08.2020)
ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանն ԱԺ–ում մեկնաբանել է, թե ինչու օդային սահմանների նկատմամբ կիրառվող մեղմացումները ցամաքային սահմանի վրա չեն տարածվի։ 

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Հայաստանի օդային սահմանների նկատմամբ ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշմամբ կիրառվող մեղմացումները Հայաստանի ցամաքային սահմաններին չեն վերաբերի։ Այս մասին այսօր արտակարգ դրության երկարաձգման հարցով գումարված Աժ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Սահմանների բացումը դա միայն ՀՀ կառավարության որոշման հարց չէ, այլև մեր գործընկերների,– ասաց պարետը։

Ավինյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ օդային սահմանի վերաբացման հարցով ՀՀ կառավարությունը  քննարկումներ է անցկացնում ՌԴ–ի գործընկերների հետ` ուղևորահոսքերն ապահովելու նպատակով։

Մինչդեռ, Իրանի ու Վրաստանի հետ ցամաքային սահմանների վերաբացման թեման ներկա պահին չի քննարկվում։

«Իրանի ու Վրաստանի հետ սահմաններին դեռևս պահպանվում են նույն ռեժիմն ու նույն սահմանափակումները»,– նշեց փոխվարչապետը։

Նշենք, որ այսօր կառավարության նիստում, ներկայացնելով որոշմամբ նախատեսված մեղմացումները, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նաև հայտնել էր, որ նախատեսվում է վերացնել օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը։

Վերացվում է նաև ՀՀ տարածքում հանրահավաքների ու զանգվածային միջոցառումների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ ու որոշակի կանոնների պահպանման կարգով, այն է` դիմակների պարտադիր դնումն ու սոցիալական հեռավորության պահպանումը։

Արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողները սկսել են ՀԴՄ կտրոններ չտրամադրել

Ընտանեկան միջոցառումների արգելքը ևս հանվում է, բայց մասնակիցների առավելագույն թիվ է սահմանվում մինչև 40 անձ։

Վերացվում է նաև մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումը։ Իսկ վարակակիրների հայտնաբերման համար էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է վարակակիրների ու ինքնամեկուսացածների հայտնաբերման մեխանիզմը` 14-օրյա ժամկետի կտրվածքով։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը, իսկ այսօրվա արտահերթ նիստում որոշեց երկարաձգել մինչև սեպտեմբերի 11–ը։

18
թեգերը:
կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, չվերթ, Արտակարգ դրություն, Տիգրան Ավինյան, պարետ, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Թանկարժեք» արտակարգ դրությունը. որքան են տուգանվել քաղաքացիները, և ինչքան է լցվել բյուջեն
Կես տարվա արտակարգ կյանք Հայաստանում. դրությունը պահպանվում է, փոխվում են կանոնները
Արտակարգ դրությունը ո՞ր գործարարների գրպանին է ավելի շատ հարվածել, և որոնք սոված չեն նստել
Ինչ խնդիր է լուծում ՀՀ իշխանությունը` արտակարգ դրությունը երկարաձգելով
Դպրոցականներ

Դպրոցների բացվելը կարող է համաճարակի 2-րդ ալիքի պատճառ դառնալ. ի՞նչ կանի կառավարությունը

20
(Թարմացված է 15:16 12.08.2020)
Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ կառավարությունը գիտակցում է ռիսկի մակարդակը, բայց առողջապահության համակարգը, պատրաստ է դիմակայել համավարակի հնարավոր նոր ալիքին։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի հատուկ նիստում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ դպրոցների ու հանրակրթական հաստատությունների վերաբացումը աշնանը կարող է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի պատճառ դառնալ։

«Հիմնական ռիսկը կապված է լինելու դպրոցների բացման հետ, որտեղ ենթադրվում է մեծաքանակ մարդկանց տեղաշարժ»,– ասաց Ավինյանը։

Այդուհանդերձ, նա վստահեցրեց, որ կառավարության գնահատմամբ` այդ ռիսկը կառավարելի է, առողջապահության համակարգն էլ պատրաստ է հնարավոր բռնկման։

Իսկ անհրաժեշտության դեպքում, Ավինյանի խոսքով, կառավարությունը պատրաստ է դարձյալ խստացումներ սահմանել։

«Մենք ունենք նաև կառավարման պլանների այլընտրանքային խստացումների մեխանիզմներ, որոնք իրականացնելու ենք որոշակի թվերի պայմաններում»,– ասաց Ավինյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հայտնեց, որ սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունն արտակարգ դրության ռեժիմը երկարացրեց մինչև օգոստոսի 12-ը, իսկ այսօրվա արտահերթ նիստում որոշեց երկարաձգել մինչև սեպտեմբերի 11–ը։

Եվս 201 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 40794-ի

20
թեգերը:
Տիգրան Ավինյան, Արտակարգ դրություն, կորոնավիրուս, դպրոց, Հայաստան
Ըստ թեմայի
Զբոսաշրջության ոլորտը մեռնում է. կոմիտեն պատասխանել է տուրօպերատորների կոշտ քննադատությանը
Կորոնավիրուսի նոր դեպքերն ամեն շաբաթ 50-100–ով նվազում են. Թորոսյան
«4 տարեկան երեխաս հիվանդացել է». ՌԴ մեկնել ցանկացող հայերը բողոքի ակցիա են անում
Կարմիր կատար

Քաղաքացին խառնարային լճից ջրառ է անում. նախարարությունը գնացել է ահազանգի հետքերով

0
Այս պահին արդեն խառնարանային լճի հարակից տարածքում են ինչպես ՏԻՄ, այնպես էլ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի- Sputnik. Սոցցանցերում օգտատերերն ահազանգում են, թե մի քաղաքացի պոմպի միջոցով Կարմիր կատար կոչվող բարձունքի խառնարանային լճի ջուրն օգտագործում է սեփական կարիքների համար։  Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բնական ճանապարհով ձևավորված այս լճից ջրառ իրականացնելու համար նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվություն չի տրվել։ Հետևաբար, որևէ քաղաքացի նման իրավունք չունի։

«Հաշվի առնելով լճի` բնական էկոհամակարգի մաս հանդիսանալու փաստը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է գրություն ուղղել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ պարզելու, թե ինչ պայմաններով է լճից ջրառ իրականացվում, տեղում ծանոթանալ խնդրին և օրենքով սահմանված կարգով վերականգնել լճի բնականոն վիճակը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարության տեղեկացմամբ՝ այս պահին արդեն խառնարանային լճի հարակից տարածքում են ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները։

Սևանի կանաչ ջրիմուռներով սնված ձուկն ու անասունը կարող են վտանգավոր լինել ուտողի համար

Հավելյալ տեղեկություններ և մանրամասներ կտամադրվեն խնդիրն ուսումնասիրելուց հետո։

Նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում նմանօրինակ խնդիրներն արձանագրելիս և օպերատիվ արձագանքում։

«Լիդիանը» Արփայից ջրառ կատարելու թույլտվություն է ստացել

0
թեգերը:
լիճ, ահազանգ, Ապօրինի, Նախարար, Ռոմանոս Պետրոսյան, Ոստիկանություն, բնապահպանական, ջրառ
Ըստ թեմայի
Ջրառը կրճատվել է, Սևանա լճի մակարդակը` բարձրացել. նախարար
«Լիդիանը» Արփայից ջրառ կատարելու թույլտվություն է ստացել
Պատգամավորները կառավարությանն արգելում են Սևանից հավելյալ ջրառի հարցով դիմել իրենց
Ջրառատն ու Կաթնաղբյուրը նոր դպրոցներ կունենան. մարզպետը մանրամասներ է հայտնում