Հնդիկ երգչի տեսահոլովակը նկարահանում են Երևանի Հանրապետության հրապարակում

Հնդիկ երգիչը հայուհու հանդեպ սիրո մասին տեսահոլովակ է նկարահանում Երևանում. տեսանյութ

1380
Հնդիկ երաժիշտները համոզված են, որ տեսահոլովակը Հայաստանն ավելի հայտնի կդարձնի իրենց հայրենիքում։ Նրանք շատ գոհ են նկարահանումների համար նախատեսված տեղանքի ընտրությունից։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Երևանի Հանրապետություն հրապարակում այսօր իսկական մելոդրամայի ականատես դարձանք։ Հնդկաստանից ժամանած երաժիշտները վաղ առավոտից այստեղ տեսահոլովակ էին նկարահանում` առանց աղմկոտ պարերի, բազմաթիվ ապարանջանների զնգզնգոցների ու սարիի խշխշոցի։

Съемки индийского клипа на площади Республики (31 января 2019). Еревaн
© Sputnik / Laura Sarkisian
Հնդիկ երգչի տեսահոլովակը նկարահանում են Երևանի Հանրապետության հրապարակում

6 հոգանոց խումբը Հնդկաստանից Հայաստան է եկել մի քանի օր առաջ։ Նրանք արդեն հասցրել են մեկ տեսահոլովակ նկարահանել, հիմա աշխատում են երկրորդի վրա։ Հնդիկներին օգնում են հայ գործընկերները։

Սցենարի համաձայն` գործողությունները ծավալվում են Երևանում։ Հնդկաստանում հայտնի երգիչ Սուրավ Սինխը երգում է իր սիրեցյալին Հայաստանում գտած երիտասարդի սիրո մասին։

Съемки индийского клипа на площади Республики (31 января 2019). Еревaн
© Sputnik / Laura Sarkisian
Հնդիկ երգչի տեսահոլովակը նկարահանում են Երևանի Հանրապետության հրապարակում

«Ընտրել ենք Հայաստանը, քանի որ դուք ունեք շատ հետաքրքիր ճարտարապետություն, պատմություն ունեցող շենքեր։ Մեր լսարանին հետաքրքիր կլինի տեսնել իսկական սիրո մասին տեսահոլովակը, որը նկարահանվել է Երևանում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հնդիկ պրոդյուսեր Նասիմ Սինդը։

Съемки индийского клипа на площади Республики (31 января 2019). Еревaн
© Sputnik / Laura Sarkisian
Հնդիկ երգչի տեսահոլովակը նկարահանում են Երևանի Հանրապետության հրապարակում

Նրա խոսքով` նկարահանող խմբին հիացրել են Հայաստանի գեղատեսիլ վայրերն ու հայերի բարյացակամությունը։ Հիմա հասկանում է` ինչն է իր հայրենակիցներին այդքան գրավում մեր երկրում։

Продюсер из Индии Насим Синд во время съемок клипа на площади Республики (31 января 2019). Еревaн
© Sputnik / Laura Sarkisian
Պրոդյուսեր Նասիմ Սինդ

Տեսահոլովակը երկու ամիս հետո կհայտնվի համացանցում, ինչպես նաև կհեռարձակվի հնդկական հեռուստատեսությամբ։ Սինդը համոզված է, որ դա Հայաստանն ավելի հայտնի կդարձնի Հնդկաստանում, ինչպես նաև կմերձեցնի մեր ժողովուրդներին։

Երգիչ Սուրավ Սինխը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ իրեն շատ է տպավորել Հայաստանի մթնոլորտը, հատկապես` մայրաքաղաքի։ Ասաց` ուրախ է, որ պրոդյուսերն ընտրել է հենց այս վայրը։

«Հայաստանցի գործընկերների հետ աշխատելը հեշտ է ու հետաքրքիր», –ասաց Սինխը և վերադարձավ նկարահանման աշխատանքին։

Индийский певец Сурав Синх во время съемок клипа на площади Республики (31 января 2019). Еревaн
© Sputnik / Laura Sarkisian
Երգիչ Սուրավ Սինխ

Տեսահոլովակում սիրահարված երիտասարդի մուսայի դերը ստանձնել է հայ մոդել Գայանե Վերանյանը։ Նա խոստովանեց, որ շատ հեշտ է լեզու գտել երաժիշտների հետ։

Նշենք, որ Հայաստանը շարունակում է Հնդկաստանի բնակչության համար պահանջված ուղղություն մնալ։ 2018 թվականի ինն ամսվա ընթացքում Հայաստան են եկել Հնդկաստանի 21 հազար 61 քաղաքացի, դուրս են եկել` 18 հազար 95 քաղաքացի, մնացած 2 հազար 966–ը երկրում են մնացել։ Նրանցից միայն 2 հազարն են ռեզիդենտ։ Միաժամանակ 1200 հնդիկների համար ռեզիդենտ–քարտի տրամադրման հիմքն ուսումն է Հայաստանի բուհերում, 800–ի համար` աշխատանքը։

1380
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ծիրան, լավաշ, գորգ և գիտելիք. ինչո՞ւ են հնդիկները գալիս Հայաստան
Ինչո՞ւ են հնդիկներն ու ֆիլիպինցիները Հայաստան գալիս․ պարզաբանում են դիվանագետները
Ինչո՞ւ են Հայաստանում շատանում հնդիկները. պատկան կառույցների մեկնաբանությունը
Էժան աշխատուժը` որպես առաջընթացի խոչընդոտ. ո՞ւմ են խանգարում հնդիկները Հայաստանում
Երևանի անտունների կացարանում էլ են «հնդիկներ» բնակվում ու չեն ուզում հեռանալ Հայաստանից
Հնդիկները Հայաստանում. հնդկական սերիալներից մինչև Թաջ Մահալի լեգենդը
Խառատյան. «Իշխանությունը պետք է հնդիկների գալու հետ կապված հստակ դիրքորոշում արտահայտի»
Հայաստանում թրաֆիքինգի դեպք է բացահայտվել․ հնդիկը շահագործել է ազգակիցներին. տեսանյութ