Շահեն Հարությունյան, արխիվային լուսանկար

Շանթ Հարությունյանի որդին աշխատելու է Ազգային ժողովում

176
Շահեն Հարությունյանը կաշխատի Երջանիկ Հակոբյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, աշխատանքի է ընդունվել ԱԺ-ում։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Սիրով տեղեկացնում եմ, որ այսուհետ ՀՀ ազգային ժողովում կաշխատեմ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ («Իմ Քայլը» դաշինք)։ Երջանիկի հետ ծանոթ ենք տարիներ շարունակ և վստահ եմ, որ կկարողանանք հեշտ համագործակցելով՝ հասնել աշխատանքի առավելագույն արդյունքին»,– գրել է նա։

Հիշեցնենք` 2018 թվականին դեկտեմբերի 9–ին Հայաստանում կայացան ԱԺ արտահերթ ընտրությունները։ 2019 թվականի հունվարի 4–ին ՀՀ ԿԸՀ–ն հայտարարեց նոր գումարման ԱԺ պատգամավորների ցանկը։ 7–րդ գումարման ԱԺ–ում ամենախոշոր խմբակցությունը «Իմ քայլը» դաշինքն է` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի կազմում 88 պատգամավոր կա։ Պատգամավորների քանակով երկրորդ խմբակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Կուսակցությունը 26 պատգամավորական աթոռ է ստացել։ Խորհրդարանական եռյակը եզրափակում է Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», որը 18 պատգամավոր ունի ԱԺ–ում։

176