Մարզահամերգային համալիրը

Մարզահամերգային համալիրի տնօրենի ընտրությունն ավարտվեց. ու՞մ է ընտրել հանձնաժողովը

250
(Թարմացված է 23:15 30.01.2019)
Մրցութային հանձնաժողովը ղեկավարում էր ԿԱ առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը, անդամներ էին նրա տեղակալը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik.  Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) նոր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը տնօրենի պաշտոնում առաջադրված թվով 20 թեկնածուներից բանավոր ստացած հարցադրումների պատասխաններով՝ նախապատվությունը տվել է «Շարմ» ընկերության նախագահ, պրոդյուսեր Կարեն Ղազարյանին՝ Կազարևիչին։ Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում Ղազարյանի կատարած գրառումից:

«Շնորհակալություն հանձաժողովի նախագահին և հանձնաժողովի անդամներին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը վստահելու համար: Իմ աշխատանքով և նվիրվածությամբ կծառայեմ ՄՀՀ-ի հետագա զարգացմանը և հանրահռչակմանը»,- գրել է  «Շարմ» ընկերության նախագահը:

Մրցութային հանձնաժողովի ղեկավարն էր ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը, որը «Իմ քայլը» դաշինքի կողմից ԱԺ պատգամավոր, հետագայում՝ ԱԺ փոխնախագահ ընտրված Լենա Նազարյանի ամուսինն է։

Հանձնաժողովի 7 անդամներից մեկը Բաբայանի տեղակալն էր, մյուսը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ոլորտի մասնագետներ։

250
թեգերը:
Հայաստան, Երևան
Ըստ թեմայի
ՄՀՀ-ի տնօրենի տեղի համար մրցույթը չպետք է լինի ծանոթների պայքար. Գևորգ Աղաբալյան
Աղաբալյան. «Ոչ թե ծանոթների, այլ գաղափարների և իրականացվող ծրագրերի պայքար պետք է լինի»
«Մարզահամերգային համալիրն ինձ համար շատ հարազատ է». ՄՀՀ-ի տնօրենի թեկնածու Եղիշե Պետրոսյան
Պետրոսյան. «Ես կոմպետենտ եմ ՄՀՀ–ի տնօրեն աշխատելու համար»
Պաշտոնյան մանրամասներ է հայտնել ՄՀՀ-ում բացահայտված չարաշահումներից