Ուրգանտը կնոջ հետ

Իվան Ուրգանտը վթարի է ենթարկվել ԱՄՆ–ում

287
(Թարմացված է 20:28 30.01.2019)
Ուրգանտն ԱՄՆ–ում է եղել կնոջ և դուստրերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Իվան Ուրգանտն ԱՄՆ–ում ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել։ Նա լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց տհաճ զգացողությունները մնացել են։

Միջադեպի մասին հաղորդավարը պատմել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման եթերում։

«Հեծանիվով գնում էի։ «Ժամանակը ցույց կտա» հաղորդման ժամանակ ինձ հազար անգամ զգուշացրել էին, հազար անգամ։ Իսկ ես չէի հավատում։ Վերջ։ Ամերիկացին իր ջիպով դիմացս կտրեց», – պատմել է Ուրգանտն իր հաղորդման եթերում։

Բարեբախտաբար, զոհեր չեն եղել։

Իվանն ԱՄՆ–ում է եղել ընտանիքի հետ. կնոջ` Նատալյա Կիկնաձեի, դուստրերի` Նինայի և Վալերիայի, ինչպես նաև խորթ աղջկա` Էրիկայի։

Посмотреть эту публикацию в Instagram

Для вас, любители утреннего баскетбола! #dubnation #gowarriors

Публикация от Иван Ургант (@urgantcom)

Ժամանակին Իվանն ամուսնացած էր Կարինա Ավդեևայի հետ, մոտ 5 տարի սիրավեպի մեջ էր հեռուստահաղորդավարուհի Տանյա Գևորգյանի հետ։ Հիմա Ուրգանտն ապրում է Նատալյա Կիկնաձեի հետ, որի հետ ժամանակին սովորել է Պետերբուրգի Ռուսական թանգարանին կից գիմնազիայում։

Կիկնաձեն նախորդ հարաբերություններից երկու երեխա ունի. որդու անունը Նիկո է, դստեր անունը` Էրիկա։ Հեռուստահաղորդավարը նրանց հետ հիանալի հարաբերություններ ունի։

Էրիկան մի քանի տարի ապրել է Անգլիայում, հետո Նյու Յորք է տեղափոխվել, որտեղ բուհ է ընդունվել։

Իվանն ու Նատալյան երկու դուստր ունեն` 10 տարեկան Նինան և 3 տարեկան Վալերիան։ Աղջիկներին անվանել են Ուրգանտի տատի և մոր պատվին։

Այսօր Իվան Ուրգանտը Ռուսաստանի ամենահայտնի հեռուստահաղորդավարներից մեկն է։

 

 

287
Ըստ թեմայի
Ուրգանտը Գարիկ Մարտիրոսյանի անունով «դաջվածք է արել» թևին. լուսանկար
Գալուստյանը կովկասցի տղամարդու կյանքով է ապրում․ Ուրգանտը բացահայտել է ճշմարտությունը
Թփով ռոլերն ու ճապոնական դանակը. ի՞նչ է Մարտիրոսյանը նվիրել Ուրգանտի 40–ամյակին