Boom հավելված

Բոլորս խոսում ենք Նիկոլի հետ. ի՞նչ է նոր խաղը, և ի՞նչ ասաց Փաշինյանը Sputnik–ի լրագրողին

509
Facebook-ում նոր խաղ է տարածվել, որը օգտատերերին հնարավորություն է տալիս զգալու Նիկոլ Փաշինյանի հետ անձնական նամակագրություն ունենալու «բերկրանքը»։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Facebook–ի հայաստանյան տիրույթն այսօր ողողված է օգտագտերերի ու Նիկոլ Փաշինյանի անձնական նամակագրության լուսանկարներով։ Համացանցում նոր խաղ է հայտնվել, որը սոցիալական կայքի օգտատերերին հնարավորություն է տալիս զգալու ՀՀ վարչապետի հետ անձնական նամակագրություն ունենալու «բերկրանքը»։

Բայց մինչ էլեկտրոնային խաղով ու դրա արդյունքներով ընկերներին զարմացնելու գայթակղությանը տրվելը, Sputnik Արմենիայի թղթակիցը որոշեց նախ խորհրդակցել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

«Շատ խորը, իհարկե, չեմ նայել, բայց այն թույլտվությունները, որ facebook-ից ստանում է խաղը, դա մարդու հանրայնացրած տեղեկատվությունն է։ Այսինքն` հրապարակվածից ավելին չի տանում»,– ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետը նաև նշեց, որ facebook-ն արդեն իսկ խիստ սահմանափակել է խաղերի հնարավորությունները։ Եթե 1-2 տարի առաջ օգտատիրոջից հնարավոր էր գաղտնի տեղեկատվություն «քաշել», այսօր արդեն հնարավոր չէ։

Թե ովքեր են խաղի հեղինակներն ու տարածողները, Սամվել Մարտիրոսյանը դժվարացավ ասել։ Բայց, դատելով խաղի հայերեն լինելուց ու ՀՀ վարչապետի անձին վերաբերելուց, մեր զրուցակիցը եզրակացնում է, որ թիրախային լսարանը հայ օգտատերերն են։

Իսկ թե ինչ նպատակ են այս խաղով իրականում հետապնդում դրա հեղինակները` վարչապետի PR, թե՞ այլ, Սամվել Մարտիրոսյանը չի պատկերացնում։

Ամեն դեպքում, ստանալով մեզ հետաքրքրող ամենակարևոր հարցի պատասխանը` որ խաղը վտանգավոր չէ, մենք որոշեցինք հոդվածը գրելուց առաջ, հակառակ կասկածելի ակցիաներին չմասնակցելու մեր սկզբունքին, նախ ինքներս մեզ վրա փորձարկել խաղի հնարավոր հետևանքները։

Բայց մինչ «խաղալ» կոճակը սեղմելը նախ ծանոթանալ խաղի նկարագրություններին։ Պարզվեց` խաղի հեղինակները հայտնում են այն, ինչ արդեն մեզ ասել էր Սամվել Մարտիրոսյանը։ Նկարագրություններում նշված է, որ խաղը հավաքում է օգտատիրոջ մասին facebook–ում հրապարակված տեղեկությունները` անուն, պրոֆիլի նկար, ծննդյան ամսաթիվ, սեռ, էլ.հասցե։

Скрин из он-лайн игры Boom
© Photo : Boom
Խաղի նկարագրություն

Դրա հեղինակային իրավունքները պատկանում են Boom 2019-ին։

Խաղի կանոններն ուշադիր ընթերցելուց հետո, ի վերջո որոշեցինք սեղմել «խաղի» կոճակն ու տեսնել, ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանն ասել Sputnik Արմենիայի թղթակցին։

Հետաքրքրականն այն է, որ դրա համար պետք եղավ ընդամենը մի քանի վայրկյան սպասել։ Վարչապետի հետ զրույցի կառուցման համար կարիք չկա ո՛չ հարցերի պատասխանել, ո՛չ ինչ-որ հարցաշար լրացնել։ Խաղն ամեն ինչ անում է ձեր փոխարեն ու անմիջապես տալիս ՀՀ վարչապետի լուսանկարով օգտատիրոջ հետ ձեր նամակագրության պատրասի լուսանկարը։

Скрин из он-лайн игры Boom
© Photo : Boom
Sputnik-ի թղթակցի «զրույց» ՀՀ վարչապետի հետ

Հ.Գ. չգիտեմ ձեր դեպքում` ինչպես, բայց իմ պարագայում վարչապետի հետ զրույցը ստացվել է ճիշտ այն բովանդակությամբ, ինչ պետք է որ լինի իրական լրագրողի ու իրական վարչապետի իրական զրույցը։

509
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
«Որոշումը միանշանակ քաղաքական է». Facebook–ը ջնջել է Sputnik–ի էջերը
Սիմոնյանը Facebook–ին կոչ է արել ներկայացնել Sputnik–ի էջերը փակելու պատճառները