Նոր Նորքում ապամոնտաժում են ապօրինի շինարարություն

Նոր օրինագծով ինքնակամ շինություններն այլևս չեն օրինականացվի

101
(Թարմացված է 20:31 29.01.2019)
Նախորդ շաբաթ գրանցվել է 10 դեպք, քանդվել է 3 ապօրինի շինություն:

ԵՐԵՎԱՆ, 29 Հունվար — Sputnik. Մայրաքաղաքում ինքնակամ շինարարությունների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Նախորդ շաբաթ գրանցվել է 10 դեպք, 3 ապօրինի շինություն է քանդվել:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ պատրաստ է օրենքի նոր նախագիծը, որի ընդունումից հետո ինքնակամ շինություններն օրինականացնելու հնարավորություն այլևս չի լինելու:

«Սա առաջնահերթ խնդիր է: Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը կասեցնելուց հետո միայն մենք կունենանք իրական արդյունք»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Նա հավելել է, որ հակառակ պարագայում քաղաքացիները կշարունակեն մտածել, որ իրենց տունը կամ խանութը կարող են անօրինական կերպով կառուցել, այնուհետ օրինականացնել:

101
Ըստ թեմայի
Ինքդ արել ես, ինքդ էլ քանդիր. քաղաքապետարանը սկսել է կտրուկ գործել
Երևանում կասեցվել է հերթական ապօրինի շինարարությունը
Վե՛րջ ապօրինի կառուցապատմանը. Մեսչյանը լուրջ խնդիրներ է խոստանում կարգը խախտողներին