Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես են ընտանիքում նշել սկեսրոջ հոբելյանը. տեսանյութ

2213
(Թարմացված է 10:13 29.01.2019)
Հայտնի հաղորդավարների ընտանիքում մեծ տոն է. Տիգրան Քեոսայանի մայրը` Մարգարիտա Սիմոնյանի սկեսուրը, դարձել է 80 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել, թե ինչպես են նշել Տիգրան Քեոսայանի մոր 80-ամյակը։

Նա Instagram–յան վերջին գրառումները նվիրել է Լաուրա Աշոտի Քեոսայանին` խորհրդային Սոֆի Լորենին։

«Ամեն առավոտ իմ արքայական սկեսուրը` մետաքսե խալաթով, բալագույն եղունգներով, գանգրացրած մազերով, ներկված թարթիչներով և բարձրակրունկ տնային հողաթափերով ինձ ուղեկցում է աշխատանքի նույն տեքստով. «Մարգո։ Այդպե՞ս ես գնում աշխատանքի։ Թաց մազերո՞վ։ Առանց սանրվածքի՞։ Առանց դիմահարդարմա՞ն։ Զինա, – դիմում է նա մորս, – խոսիր նրա հետ»։ Մայրս` իր սպորտային համազգեստով և հողաթափերով, ի պատասխան միայն ծիծաղում է։ Մենք բոլորս միասին ենք ապրում, և ես շատ երջանիկ եմ, որ յուրաքանչյուր առավոտ կա մեկը, ով հիշեցնում է ինձ թեկուզ գլխաշոր գցել թաց մազերիս, իսկ քնից առաջ նյարդային աշխատանքից հետո կա մեկը, ում հետ կարող եմ կիսաձայն փսփսալ իմ սիրելի կարմիր գարեջրի և նրա սիրելի հայկական կոնյակի ընկերակցությամբ», – գրում է Սիմոնյանը։

Նա իր գրառումներից մեկում պատմում է, որ ամեն ինչից զատ իր սկեսուրը տաղանդավոր դերասանուհի է, որն ամբողջ կյանքի ընթացքում նկարահանվել է միայն ամուսնու` «Անորսալի վրիժառուների» ռեժիսոր Էդմոն Քեոսայանի ֆիլմերում։

Սիմոնյանը նաև տեսանյութ է հրապարակել, որում Տիգրան Քեոսայանի առաջին ամուսնությունից ծնված դուստրն ու Տիգրանի զարմիկը` երգիչ Արամոն, կատարում են Ֆրենկ Սինատրայի «In other words I love you» երգը։

2213
Ըստ թեմայի
Մարգարիտա Սիմոնյանը գիտի, թե Քեոսայանի` սիրուն աչքերի մասին երգն ում է նվիրված
Մարգարիտա Սիմոնյանը ճանաչվել է Ռուսաստանի ամենաշատ մեջբերվող լրագրողը
«Խաշի բաց դռների օր»․ Մարգարիտա Սիմոնյանը հրավիրում է բոլոր ընկերներին
«Հինգ տարեկան աղջիկս հեկեկում է»․ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է դստեր մասին