Պայմանագրային զինծառայողը մարտական դիրքում

Պայմանագրայինները Հայաստանը պաշտպանելիս. ինչպե՞ս են անցնում տոն օրերը դիրքերում

214
Սովորաբար հասարակության ուշադրության կենտրոնում ժամկետային զինծառայողներն են, այդ պատճառով Sputnik Արմենիան հունվարի 28–ի կապակցությամբ հյուրընկալվել էր պայմանագրային զինծառայողներին։

Դավիթ Գալստյան, Sputnik

Հայաստանը նշեց Հայոց բանակի օրը։ Մինչ քաղաքացիականները խմում էին զինվորների ու սպաների կենացը, հունվարի 28–ը սահմանի վրա սովորական ռեժիմով էր շարունակվում։

Հակառակորդից 100–200 մետր հեռավորության վրա պայմանագրային զինծառայողները (նրանց պայմանագրային են անվանում) չեն կարող իրենց նման շքեղություն թույլ տալ։

Рядовой Гриша Хачатрян
© Sputnik / Aram Nersesyan ,
Շարքային Գրիշա Խաչատրյանը

Նրանք շամպայն ու տորթ չունեին,  խոհարար Գրիշա Խաչատրյանը (երկու շաբաթ է ինչ ծառայում է) մեզ իր համեղ ապուրը հյուրասիրեց։

Պայմանագրայինները գոհ են սննդից, սպասում են, որ ճաշացանկում մեղրն ու լավաշն էլ հայտնվի։

Այսօր հրամանատարությունը նրանց խորոված է հյուրասիրել, իսկ ալկոհոլ չի կարելի։ Ընդ որում` դիրքում չի՛ կարելի, նույնիսկ եթե «կարելի» լիներ։

Հարցին` «ինչպե՞ս է մայրաքաղաքում», պատասխանում ենք, որ արդեն սկսել են նշել։

Պայմանագրայինները յուրահատուկ հումորի զգացում ունեն, սնահավատ չեն, այդ պատճառով անեկդոտ են հիշում պարզամիտ գերեզմանափորի մասին, որը բողոքում է. «ով փոս փորի, ով վայելի...»։

Майор Артем Овсепян
© Sputnik / Aram Nersesyan ,
Մայոր Արտյոմ Հովսեփյանը

Մշտական կատակներ ու սև հումորն անփոխարինելի ուղեկիցներն են, որոնք գունավորում են միապաղաղ ծառայությունը։

Պայմանագրայինների ծառայությունը, անձնական հարաբերությունները լրիվ ուրիշ մակարդակի վրա են։ Մայոր Արտյոմ Հովսեփյանը պատմում է, որ 15 տարվա ընթացքում նրա ղեկավարության ներքո եղել են և՛ ժամկետայիններ, և՛ պայմանագրայիններ։

«Պայմանագրայինների հետ ավելի հեշտ է աշխատել, նրանք ավելի լավ են ընկալում ամեն ինչի լրջությունը», – ասում է Հովսեփյանը։

Եթե 18–19  տարեկան զինվորները սպասում են, որ հնարավորինս շուտ տուն վերադառնան,  տարիներով բանակում ծառայող պայմանագրայինների համար մարտական դիրքերը երկրորդ տուն են դառնում, իսկ զինակիցները` գրեթե ընտանիք։

Старший сержант Роман Алексанян
© Sputnik / Aram Nersesyan ,
Ավագ սերժանտ Ռոման Ալեքսանյանը

Նրանք խոստովանում են, որ իրենք 18 տարեկան զինվորներին բնորոշ բաներ չեն անում։ Օրինակ, մաքրության հարցում ամեն ինչ իրենք են անում։ Նրանցից մեկը կատակում է, որ այնպես է մաքրություն անում, որ տասը տարվա հարս չի անի։

Հունվարի 28–ը նրանց համար գրեթե սովորական օր է, մի փոքր ավելի լարված։ Հակառակորդը գիտի, որ այս կողմում տոն է, կարող է սադրանքների գնալ, այդ պատճառով պետք է ավելի ուշադիր լինել։

Ավագ սերժանտ Ռոման Ալեքսանյանը 13 տարի է ծառայում է, հասցրել է լինել տարբեր զորամասերում, մարտական տարբեր դիրքերում։

«Երբ մեզ մոտ տոն է, հրադադարն ավելի հաճախ են խախտում», – ասում է Ալեքսանյանը։

Մոտ մեկ տարի ծառայող շարքային Ասատուր Սիմոնյանն ասում է, որ օրն իրենց համար մի փոքր ավելի լարված է. «հակառակորդը կարող է փորձել փչացնել տոնը»։

Рядовой Асатур Симонян
© Sputnik / Aram Nersesyan ,
Շարքային Ասատուր Սիմոնյանը

24 ժամանոց ծառայության մեջ ամենադժվար ժամանակը լուսաբացն է։ Հենց այդ ժամանակ հետախուզական դիվերսիոն գործողությունների վտանգն ամենամեծն է, «թե չէ ծառայությանն արդեն սովորել են»։

Ասում են` լավ կլիներ, որ նախարարությունը նորից սկսեր սիգարետ տրամադրել։ Հիմա նրանք լրացուցիչ 1100 դրամ են ստանում, որը հազիվ երեք տուփի է բավարարում։ Հերթափոխի 14 օրերի ընթացքում նրանք օրական մեկ տուփ ծխում են։

Սակայն դա պայմանագրայինների համար ամենասուր հարցի` ֆինանսականի մի մասն է։ Այն վերաբերում է բոլորին` և՛ զինվորներին, և՛ սպաներին։

Младший сержант Арарат Цатурян
© Sputnik / Aram Nersesyan ,
Կրտսեր սերժանտ Արարատ Ծատուրյան

«Եթե հնարավոր լինի մի փոքր բարձրացնել աշխատավարձը, ոչ ոք արտասահման չի գնա։ Կլինեն իրենց հողի վրա, տան մոտ», – ասում է կրտսեր սերժանտ Արարատ Ծատուրյանը Մասիսից։

Նրա խոսքով` շատ ծանոթներ ունի, որ կծառայեն, եթե աշխատավարձը մի փոքր ավելի բարձր լինի։ Զինակիցները հաստատում են նրա խոսքերը։ Ամանորին զինվորները մի փոքր պարգևավճար են ստացել. մի փոք ավելի քիչ, քան պաշտոնյաներից շատերը։

P.S. Զինվորները պատրաստ են ռազմական գործողություններին,  միաժամանակ «յուրաքանչուրը խաղաղություն է ուզում ու ուզում է ընտանիք վերադառնալ»։

Աղավնատունը դիրքում ավելին, քան խորհրդանշական է...

214
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան
Ըստ թեմայի
«Աշոտ Երկաթ». երկաթե հիշողություն Պավելի և նրա մարտիկների մասին. տեսանյութ
Արծրուն Հովհաննիսյանը խոսում է բանակի և Զինված ուժերի անակնկալների մասին. տեսանյութ
Արցախյան հիմնախնդիր. սպասե՞լ արդյոք արագ կարգավորման
Սարգսյանի կամացուկ «շնորհակալությունը», զինծառայողների պարգևատրման արարողության կադրերը
«Էսօր իմ զինվորի տոնն ա». Փաշինյանի դուստրը եղբոր հետ լուսանկար է հրապարակել