Ձնապատ ճանապարհ

Հայաստանում որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

65
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Վարդենյաց լեռնանցքը բաց է թեթև մարդատարների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝  դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում և Սարավան-«Զանգեր» հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

65
թեգերը:
Հայաստան