Արթուր Դավթյան. ՀՀ գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազը խոսել է Մանվել Գրիգորյանի գործի և ցուցարարների հետ շփման մասին

74
Արթուր Դավթյանը ցուցարարներին հորդորել է չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են դիտարկվել որպես ճնշում արդարադատության վրա:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Գլխավոր դատախազությունը Մանվել Գրիգորյանի գործով հանդես է գալիս որպես մեղադրող կողմ ու այս պարագայում, բնականաբար, կողմնակալ դիրքորոշման մասին խոսելն ավելորդ է:

Այս մասին Բանակի օրվա առիթով պաշտպանության նախարարության կազմակերպած միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով Մանվել Գրիգորյանի պաշտպանի այն հայտարարության մասին հարցին, թե գլխավոր դատախազն անձամբ է հանդիպել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարների հետ և ասել, որ համամիտ է նրանց տեսակետին:

«Շատ սխալ մեկնաբանություն է դա: Գաղտնիք չէր մեր կողմից բողոք ներկայացնելը, գիտեք՝ մինչև իմ իջնելն էր հրապարակվել: Բնականաբար՝ դատախազությանն իր ունեցած հիմքերով, փաստերով ներկայացրել է բողոք: Այնպես որ՝ որևէ կողմնակալ դիրքորոշում ներկայացնելու մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Արթուր Դավթյանը՝ ընդգծելով, որ ցուցարարներին էլ հորդորել է չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են դիտարկվել որպես ճնշում արդարադատության վրա:

Նա նշեց նաև, որ բավարար ու ակնհայտ ապացույցների դեպքում Մանվել Գրիգորյանի մեղադրանքը կլրացվի, ինչպես և արվում է շատ քրեական գործերի պարագայում: Իսկ թե ինչ դրվագներ են ներգրավվելու գործում, Արթուր Դավթյանն այս պահին չկարողացավ պատասխանել: Նա մանրամասնել է, որ քննությունը դեռ չի ավարտվել և կան դրվագներ, որոնցով բավարար չափով ապացույցներ կան, իսկ կան նաև դրվագներ, որոնցով դեռ քննությունն ընթանում:

74
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ցուցարարները չէին թողնում Մանվել Գրիգորյանի փաստաբանին հեռանալ. տեսանյութեր
Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքով նյութեր են նախապատրաստվում
Փաստաբանների պալատն ահազանգում է՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանի դեպքն անընդունելի է
Մանվել Գրիգորյանի փաստաբանը նստեց ցուցարարների ավտոմեքենան
Մանվել Գրիգորյանի նկատմամբ որոշումը ճնշումների հետևանք է. փաստաբան
Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կրկնակի կալանքն անօրինական է. փաստաբան
Մանվել Գրիգորյանին զրկեցին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից