Հայկական դրամ

Այդ սկանդալային պարգևավճարները. ի՞նչ է ասում հակակոռուպցիոն փորձագետը

314
(Թարմացված է 00:45 28.01.2019)
Դեկտեմբերին նախարարները, մարզպետները, նրանց տեղակալներն ու ավելի ցածր կարգի պաշտոնյաներ բազմահազարանոց, երբեմն էլ՝ մի քանի միլիոնների հասնող դրամական պարգևավճարներ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի  — Sputnik. Աշխատակիցների պարգևատրման պրակտիկան, ընդհանուր առմամբ, դրական երևույթ է այդ մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական երաշխիքներ տրամադրելու տեսակետից։ Սակայն կարևոր  է հասկանալ՝ որքանով է այդ երևույթը Հայաստանում համապատասխանում գործող օրենսդրությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։

Сюзанна Согомонян
Սյուզաննա Սողոմոնյանը

Գերատեսչությունների՝ նախարարությունների, կոմիտեների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների պարգևավճարների հարցը Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից է։ Դեկտեմբերին նախարարները, մարզպետները, նրանց տեղակալներն ու ավելի ցածր կարգի պաշտոնյաներ բազմահազարանոց, երբեմն էլ՝  մի քանի միլիոնների հասնող դրամական պարգևավճարներ են ստացել։

Պաշտոնյաները հիմա արդարանում են, ասելով, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է տեղի ունենում, հերքում են թվերը, որոնցով արտահայտվում են այդ պարգևավճարները (իսկ խոսքը երբեմն ութ նիշանոց թվերի մասին է), արդարադատության նախարարությունն էլ պարզաբանում է, որ պարգևատրվածների ու գումարների ցանկի հրապարակումը անձնական տվյալների հրապարակում կլինի ու դա անթույլատրելի է։

Քանի որ խոսքը տարբեր պաշտոններ զբաղեցնող մարդկանց մասին է, ապա գործը պետք է քննվի մի քանի օրենսդրական ակտերի սահմանում, կարծում է Սողոմոնյանը։ Դա «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ու համայնքային ծառայողների մասին» օրենքներն են և աշխատանքային օրենսգիրքը։ Կառավարությունը դեռ 2011 թվականին որոշում էր կայացրել, որը կարգավորում է աշխատակիցների պարգևատրումը։

Ըստ որոշման՝ պարգևավճար կարող են ստանալ անձինք, որոնք առնվազն վեց ամիս աշխատել են այդ պաշտոնում։

Եթե այդ ժամկետը չի պահվել, ապա իրավունք չունեն պարգևավճար ստանալու։ Փորձագետը կարևորում է նաև պաշտոնյաների աշխատանքի որակը։

Նրա խոսքով՝ որպես կանոն պարգևավճարը լավ աշխատանքի դիմաց են տալիս։ Այդ կապակցությամբ հարց է առաջանում, արդյո՞ք այդ մարդկանց աշխատանքի գնահատում է տեղի ունեցել, ու արդյո՞ք այդ հիմքով են պարգևավճարներ տրվել։ Պետք հասկանալ նաև, թե ինչպես է որոշվել՝ ում է պարգևավճար տրվում։

«Այդ չափանիշներից բացի նաև պետծառայողների բարեխղճության սկզբունք գոյություն ունի։ Պետական պաշտոնյայի կոմպետենտ, թափանցիկ ու բարեխիղճ աշխատանքը ելնում է օրենքի նորմերից», - կարծում է Սողոմոնյանը։

Փորձագետի կարծիքով՝ լավ կլիներ, որ հասարակությունը ստանար բոլոր այս հարցերի պատասխանները։ Չի բացառվում, որ իրավապահ մարմինների համար այդ ուղղությամբ նույնպես աշխատանք լինի, քանի որ պարգևատրման ընթացքում կարող են իրավախախտումներ եղած լինել։

Արդարադատության նախարարություն պարզաբանումը վերաբերում է գործատուի ու աշխատակցի իրավական փոխհարաբերություններին, սակայն պարգևավճարների դեպքում խոսքը հանրային ծառայողների մասին է։ Քաղաքապետարանի աշխատակիցներն այսպես, թե այնպես մինչ մարտի վերջ պետք է եկամուտների մասին հայտարարագրեր  ներկայացնեն, որտեղ արտացոլվելու են իրենց դրամական միջոցները։ Այդ հայտարարագրերի շրջանակում նրանք պարտավոր են լինելու «տասներեքերորդ աշխատավարձի» մասին տեղեկություն տրամադրել։

314
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Կոռուպցիա՞ն էլ «իներցիայով» կվերադառնա. պարգևավճարներ «Թավշյա հեղափոխություն» ՇՍՊԸ–ում
Դավոսը մի կողմ. Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում պարգևավճարներ բաժանելուն
Պարգևավճա՞ր, չէ, չենք լսել, այ հավելավճար ստացել ենք. պետական շռայլության իրական պատկերը
Հայ հասարակությանը Արցախի խնդրից շեղող թեմաներ. ինչ-որ գործընթա՞ց է սկսել