Բանակի օրվա առթիվ Մայր աթոռում մատուցվել է Սուրբ պատարագ

«Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշան կլինի բոլոր զինվորականների համազգեստին

433
Սուրբ պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հայրապետական մաղթանք` ի շենություն և ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 27-ին, Բանակի օրվան ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ պատարագ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԶՈՒ բարձրաստճան սպայական կազմը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ:

Սուրբ պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հայրապետական մաղթանք` ի շենություն և ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի:

Հայրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն:

Ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով պարգևատրել է մի շարք բարձրաստիճան զինվորականների:

Մայր Աթոռի բարձրագույն պարգևի արժանացել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով այսուհետ բոլոր զինվորականներն իրենց համազգեստին կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը: Ընդունելությանը ներկա զինվորականներին հանձնվել են կրծքանշանի առաջին օրինակները:

433
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, Դավիթ Տոնոյան, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
Հավատով ու գիտակցումով. գյումրեցիները նշեցին Աստվածահայտնության տոնը
Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց Սուրբծննդյան ճրագալույցի պատարագ. լուսանկարներ
Հայերը տոնում են Քրիստոսի Սուրբ ծնունդը
«Հարձակում իրերի էության վրա». երբ խոսեց Կաթողիկոսը
Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու. ուղղափառները Գյումրիում էլ նշեցին Սուրբ Մկրտությունը