00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չփորձե´ք հորս մահվան հանգամանքն օգտագործելով ինքնահաստատվել. Եղիազարյանի տղայի գրառումը

Բաժանորդագրվել
Գրառման վերջում Վազգեն Եղիազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է, որ կամակատարները ենթարկվում են ոչ թե նրա անձին, այլ պաշտոնին ու աթոռին: Հիշեցնենք, որ նրա հայրը՝ Մհեր Եղիազարյանը, ձերբակալվել էր այս տարվա դեկտեմբերի 4-ին՝ կաշառք տալու և առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվար — Sputnik. Չփորձե´ք հորս մահվան հանգամանքն օգտագործելով ինքնահաստատվեք կամ Ձեր վարկանիշը բարձրացնեք, բոլորիդ «սրտացավության» աստիճանը վաղուց արդեն տեսել ենք... Այս մասին գրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում մահացած Մհեր Եղիազարյանի որդին՝ Վազգեն Եղիազարյանը Facebook-ի իր էջում:

«Իմ շատ սիրելի բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ծանոթներ ու անծանոթներ, ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել Ձեզ, որ կյանքիս ամենադժվարին պահին դուք մեր կողքին եք ու ուժ եք տալիս, կիսում եք իմ ընտանիքի վիշտն ու դժբախտությունը, իմացե՛ք առանց ձեր աջակցության ես ուղղակի չէի դիմանա...

Следственный комитет Армении  - Sputnik Արմենիա
Մհեր Եղիազարյանի մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից. Քննչական ծառայության պարզաբանումը

Հորս վերջին անգամ տեսել էի դեկտեմբերի 5-֊ին՝ դատարանում, երբ որոշվեց նրա նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու և նրան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին։ Հանդիպել ենք մի քանի րոպե ու ամբողջ այդ ժամանակահատվածում խնդրում էի, որ նա դադարեցնի (այն ժամանակ դեռ 2 օր տևող) հացադուլը, վստահ էի, որ այդքան փորձությունների միջով անցած մարդու համար սա հերթական դժվարությունն էր, որը նա կհաղթահարի այնպես՝ ինչպես միշտ էր արել, բայց...

Ուզում եմ անդրադառնամ մի խնդրի, որի մասին դժվար խոսեի, եթե այդքան չանցներ բարոյականության սահմանները.

Հարգելի ԱԺ պատգամավորներ և ոչ միայն (անուններ չեմ նշում, կարդալով այս տողերը՝ դուք միանգամից կհասկանաք, որ խոսքը հենց Ձեր մասին է), իսկ դուք հիշո՞ւմ եք, որ ես կամ իմ հոր հարազատ մարդիկ դիմում էին Ձեզ, որպեսզի դուք տրամադրեիք անձնական երաշխավորություն, որը դատարանի համար ավելի համոզիչ կլիներ, որ Մ.Եղիազարյանը չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից և առաջին իսկ կանչի դեպքում կներկայանա և չի խոչընդոտի նախաքննության ընթացքին։

Միգուցե հասկանալով, որ նրա մասնակցությամբ քրեական գործի մութ անկյուններում թաքնված է քաղաքական ենթատեքստ՝ մտածեցիք, որ ավելի լավ է շառից-փորձանքից հեռու լինենք, իսկ այսօր հրապարակային կոչեր եք անում ու պահանջում, որպեսզի բոլոր անտարբեր ու անգործություն դրսևորած անձիք պատասխանատվության ենթարկվեն։

Нубарашен УИУ. Незаселенная камера - Sputnik Արմենիա
Հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանը մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Չփորձե´ք հորս մահվան հանգամանքն օգտագործելով ինքնահաստատվեք կամ Ձեր վարկանիշը բարձրացնեք, բոլորիդ «սրտացավության» աստիճանը վաղուց արդեն տեսել ենք...

Հարգելի´ Նաիրա Զոհրաբյան ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, Ձեր վերաբերմունքի (խոսքը միայն երաշխավորության մասին չէ), բարձրացրած հարցերի, ինչպես նաև Ձեր պատրաստակամության համար։

Իմացե´ք, որ իմ ընտանիքի հարգանքը Ձեր հանդեպ երբեք չի դադարի՝ անկախ ամեն ինչից։

Շնորհակալ եմ նաև պատգամավոր Սերգեյ Բագրատյանից, որը պապայի հետ շփվելով ընդամենը 15 րոպե հասկացել էր, որ նա այն մարդը չէ, որին պետք է մեկուսացնել հասարակությունից»,- մասնավորապես գրել է Վազգեն Եղիազարյան։

Գրառման վերջում Եղիազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է, որ կամակատարները ենթարկվում են ոչ թե նրա անձին, այլ պաշտոնին ու աթոռին:

Հիշեցնենք՝ Մհեր Եղիազարյանը ձերբակալվել էր 2018 թ.-ի դեկտեմբերի 4-ին՝ կաշառք տալու և առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով:

Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրության՝ քննությամբ պարզվել էր, որ Եղիազարյանը խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում անձամբ կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:

Լրահոս
0