Երևան

Հունվարյան այս շաբաթը կավարտվի «գարունով». եղանակի տեսություն

642
(Թարմացված է 00:13 27.01.2019)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանի որոշ շրջաններում այսօր իսկական գարնանային եղանակ կլինի։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 6-7, ցերեկը՝ 3-4 աստիճանով:

Մասնավորապես Տավուշում ցերեկային ժամերին կգրանցվի 13-16, Սյունիքի հովիտներում` 17-20 աստիճան տաքություն։

Հունվարի 28-ին շրջանների մեծ մասում տեղումներ կգրանցվեն, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Երևանում այսօր կարճատև անձրև կտեղա։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 10-12, գիշերը` 3-5 աստիճան տաքության սահմանում։

642