Նունե Սարգսյանը «Բարի տնակ» է այցելել

Հուսով եմ` կկարողանամ օգնել ինչով կարող եմ. Նունե Սարգսյանը «Բարի տնակ» է այցելել

56
Հայաստանի նախագահի կինն ասել է` պետք է ամեն ինչ անել, որպեսզի «Բարի տնակի» շահառու երեխաները իրենց հասարակության անբաժանելի մաս զգան:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության հիմնադրած «Բարի տնակ»: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Տիկին Սարգսյանը կազմակերպության հիմնադիր-նախագահ Մարինե Ադուլյանի ուղեկցությամբ շրջել է շենքում, ծանոթացել պայմաններին, մատուցվող ծառայություններին և առաջիկա ծրագրերին: «Բարի մամա» բարեգործական կազմակերպության նպատակն է կանխարգելել հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու գործընթացը, աջակցել մանկատան՝ հաշմանդամություն ունեցող սաներին, նպաստել երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը:

Супруга президента Армении - Нунэ Саргсян посетила Добрый домик (24 января 2019). Еревaн
Նունե Սարգսյանը «Բարի տնակում»

Շրջայցի ավարտին տիկին Նունե Սարգսյանն անմիջական զրույց է ունեցել «Բարի մամա» բարեգործական կազմակերպության հիմնադիրների և աշխատակիցների հետ, հանձնել «Բարի տնակ» նախագծի իրագործման համար Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հանգանակած նվիրատվությունը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նունե Սարգսյանը նշել է, որ «Բարի տնակը», «Բարի մաման» համեստորեն, սուսուփուս արել են իրենց գործը:

«Ինձ համար հայտնագործություն էր,- ասել է տիկին Սարգսյանը: -Առաջին անգամ մտնելով այս, իսկապես բարի տեսքով տնակը, շատ տպավորված եմ և հուսով եմ, որ կկարողանամ օգնել իրենց ինչով կարող եմ»:

Հանրապետության նախագահի տիկինը նշել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի «Բարի տնակի» շահառու երեխաները իրենց զգան հասարակության անբաժանելի մասը:

«Կարևոր է այսպիսի անձանց և երեխաներին կրթություն տալ, նրանց արհեստ, արվեստ սովորեցնել: Դրանով նրանց կյանքը կլցվի, նրանք կկարողանան ապրել երկար տարիներ, մենակ չզգալ: Երկրորդը` մենք մեր քաղաքում և առհասարակ մեր երկրում պետք է հարմարություններ ստեղծենք այսպիսի անձանց շարժման»,-ասել է հանրապետության նախագահի տիկինը:

56
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը կնոջ հետ այցելել է «Ֆրանկ Մյուլլեր». ի՞նչ է ասել շվեյցարահայ գործարարը
Նախագահ Սարգսյանը 1 մլն դրամ նվիրաբերվեց Գյուլագարակի մանկապարտեզին
«Ծիծաղի ու լացի խառնուրդ». նախագահը Գյումրիում դիտել է «Հարսանիք թիկունքում» դրաման
ՀՀ նախագահը կնոջ հետ թենիս է խաղում Աբու Դաբիում