Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը

«Քիչ էր մնում` լաց լինեի». Քարդաշյանը հիացել է ամուսնու խելահեղ անակնկալից. տեսանյութ

182
(Թարմացված է 23:55 23.01.2019)
Անակնկալի մասին պատմել է Քիմ Քարդաշյանը` Twitter –ում տեսանյութ հրապարակելով։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը` աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը կրկին զարմացրել են վիրտուալ հանդիսատեսին և երկրպագուներին իրենց զգացմունքների հուզիչ արտահայտմամբ։ Ուեսթը, ինչպես հայտնի է, կարողանում է կնոջը շքեղ նվերներ և հիանալի անակնկալներ մատուցել։

Այս անգամ անակնկալն այնպիսին էր, որ Քիմ Քարդաշյանը քիչ էր մնում արտասվեր։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում և սոցցանցերում քննարկվում էր, որ Քանյե Ուեսթը կնոջը Մայամիում բնակարան է նվիրել, իսկ մինչ այդ` բացառիկ ամենագնաց։ Այս անգամ ռեփերը գնային առումով ոչ շատ թանկ նվեր է արել, սակայն այն թանկ է իր բովանդակությամբ` ապացուցելով, որ երեք,  մոտ ապագայում նաև չորս, երեխաների ծնողները դեռ պահպանում են կրքոտ զգացմունքներն ու ռոմանտիկան։

Անակնկալի մասին պատմել է Քիմ Քարդաշյանը` Twitter –ում տեսանյութ հրապարակելով։ Պարզվում է Քանյե Ուեսթը նրան զանգահարել է Face Time–ով և խնդրել Քարդաշյանի սիրելի 112 խմբի անդամներին նրա համար կենդանի երգ կատարել։

«Իմ կյանքի ամենալավ օրերից մեկն է։ Նույնիսկ չեք պատկերացնում, թե այս զանգն ինձ համար ինչ արժե։ 112–ն իմ սիրած խումբն է։ Քիչ էր մնում լաց լինեի։ Քորթնին և Քլոեն կհասկանան ինձ։ Նրանք ևս սիրում են 112-ը», – գրել է Քարդաշյանը։

Օգտատերերը նույնպես հիացած էին և կարծում են, որ բոլոր սիրահարները, ովքեր պատրաստվում են Սուրբ Վալենտինի օրվան, պետք է օրինակ վերցնեն Քանյեից։

Նշենք, որ Քանյե Ուեսթը հիացած է իր երկրորդ կեսով։ Ռեփերի սիրառատությունն ու Քարդաշյանի կերպարի էրոտիկ լինելը նրանց պապարացիների կողմից կայուն ուշադրություն են ապահովում, ինչպես նաև նրանց մասին գրում են բարձրաշխարհիկ կյանքի մասին պատմող համաշխարհային առաջատար պարբերականները։ Քանյեն գրկում է Քիմին, այդ թվում նաև ազդրերը։ Ավելին, մի անգամ նա գրկեց Քիմին և այդպես ավտոմեքենան նստեցրեց։

182
թեգերը:
Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
«Ձուն ճաքեց չարությունից ու նախանձից»․ Քարդաշյանի պատերազմը Instagram-ի ռեկորդակրի հետ
«Ոտքից գլուխ ծակոտկեն զուգագուլպայով». Քարդաշյանն ապշեցրեց Հոլիվուդին Լեջենդի երեկույթում
Քիմ Քարդաշյանի ադամանդե ժպիտը. հայուհին ապշեցրել է նոր խելահեղությամբ
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ «սարսափելի» սովորություն ունի