Հատուկջոկատայիններն Արտաշատում գործողություն են իրականացրել. տեսանյութ

584
(Թարմացված է 20:29 23.01.2019)
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության, Արարատի մարզային վարչությունների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները, Արտաշատ քաղաքում իրականացրել են կանխարգելիչ միջոցառում՝ հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման ու խափանման, ինչպես և հետախուզվող անձանց հայտնաբերման նպատակով։

Ոստիկանների տեսադաշտում էին հակահասարակական և հանցավոր վարքագիծ դրսևորած անձինք, ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտած և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող վարորդները։

Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած տեսանյութում:

584
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն

sys_stories