Գաղութ

Համաներման հակառակ երեսը. ինչո՞ւ է Հայաստանում աճում հանցագործությունների թիվը

148
(Թարմացված է 13:26 23.01.2019)
Համաներումը թույլ է տալիս «խմբագրել» դատական սխալները վատ զարգացած դատաիրավական համակարգով երկրներում, բայց երբեմն հանգեցնում է բացասական հետևանքների։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Անցած տարվա վերջին Հայաստանում հայտարարված աննախադեպ ծավալներով համաներումը հանգեցրել է երկրում հանցավորության ոճի։ Այսօր մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը։ Բանն այն է, որ համաներումով ազատ են արձակվել բանտարկյալներ, որոնք վտանգ են ներկայացնում հասարակության համար։

Նրանց շարքում կան մարդիկ, որոնք նախկինում լուրջ իրավախախտումներ են կատարել։ Եվ հիմա ազատության մեջ, այս կամ այն պատճառով չկարողանալով հարմարվել նոր իրողություններին, նրանք կրկին անցնում են իրենց «գործին»։

Միաժամանակ, Ֆանյանը կարծում է, որ երկրում իսկապես հասունացել էր համաներում հայտարարելու անհրաժեշտություն։ Վատ զարգացած դատաիրավական համակարգով երկրներում (Հայաստանը դասվում է նման երկրների շարքը) համաներումը թույլ է տալիս «խմբագրել» դատական սխալները, ինչ-որ առումով առողջացնել համակարգը։ Բայց զուգահեռ պետությունը պետք է պայմաններ ստեղծի ազատություն ստացած բանտարկյալների վերաինտեգրման համար։

«Պետք է աշխատատեղեր ստեղծել`թեկուզ ցածր աշխատավարձով, որպեսզի այդ մարդիկ իրենց զգան հասարակության մաս։ Բայց, երբ վերաինտեգրման մեխանիզմներ չկան, իսկ այդ մարդկանց սոցիալական դրությունը վատ վիճակում է, նրանք այլ ելք չունեն, քան կրկին հանցագործություն կատարելը։ Ընդ որում, ինչպես ցույց է տալիս վերջին ամիսների փորձը, հանցագործությունների հիմնական մասը հափշտակություններ, ավազակային հարձակումներ և գողություններ են։ Այսինքն`մարդիկ լուծում են հանապազօրյա հացի խնդիրը», – բացատրում է փաստաբանը։

Նրա կարծիքով` իշխանությունների անգործության, ազատություն ստացած մարդկանց ադապտացիայի համար իրական նախադրյալների բացակայության պայմաններում նրանցից շատերը որոշ ժամանակ անց կրկին կարող են վերադառնալ բանտ։

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հաղորդել է հանրապետությունում հանցավորության աճի մասին։ Նա դա պայմանավորել է նրանով, որ համաներված անձինք կրկին իրավախախտումներ են կատարել։ Որպես ամենատարածված հանցագործություններ ոստիկանապետը նշել է բնակարանային գողությունները, մարմնական վնասվածքներ հասցնելը, խուլիգանությունը։

148
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Սամվել Մայրապետյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
Մեղադրանքը չեմ ընդունում. Սեյրան Օհանյանը մատնացույց է արել Սահմանադրությունը խախտողներին
Ջհանգիրյանը հավակնում է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնին. «Ժամանակ»