00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մհեր Մինասյանի զարմանալի կյանքը. աշխարհում ամեն ինչ կտար, որպեսզի սովորական մարդ լիներ

© Sputnik / Sergey PushkinМгер Минасян
Мгер Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մհեր Մինասյանը, չնայած դաունի համախտանիշին, դեռ դպրոցական տարիներին մանկավարժներին զարմացրել է իր ընդունակություններով։ Նա դաշնամուր է նվագում, պարում է, ելույթ ունենում թատերական ստուդիայում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Դաունի համախտանիշով տղան` Մհեր Մինասյանը, ապացուցել է այն, ինչը շատերին անհավանական է թվում. նման հիվանդություն ունեցող մարդը կարող է աշխատանք գտնել Մինսկում, դառնալ ընկերության աշխատակից ու ապրել ակտիվ կյանքով։ Մհերն իր երազանքների և ապագայի ծրագրերի մասին է պատմել Sputnik Բելառուսին։

© Sputnik / Sergey PushkinՄհեր Մինասյանն ու նրա մայրը
Մհեր Մինասյանի զարմանալի կյանքը. աշխարհում ամեն ինչ կտար, որպեսզի սովորական մարդ լիներ - Sputnik Արմենիա
Մհեր Մինասյանն ու նրա մայրը

Մհերի ընտանիքում հյուրերին միշտ դիմավորում են ջերմությամբ. հրավիրում են սեղանի մոտ, թարմ թխվածք հյուրասիրում։

«Մայրս է թխել, բայց ես էլ եմ կարող», – ասում է Մհերը։

Նա հիանալի նվագում է, վալս ու տանգո է պարում, ելույթ է ունենում «Արևային երեխաներ» թատերական ստուդիայի բեմում, հայերեն է խոսում։

Անշուշտ, Մհերի ձեռքբերումները նրա մոր` Մարիետա Մինասյանի ահռելի աշխատանքի արդյունքն են։ Հիվանդության մասին իմացել է դեռ տղայի ծնվելուց առաջ։ Սթրեսի պատճառով մի քանի ամիս դուրս չի եկել սենյակից։

Բայց պետք էր շարունակել ապրել, դաստիարակել որդուն։

«Որոշեցի որդուս դաստիարակել մյուս երեխաների նման։ Մհերին ասում էի` ի՞նչ է նշանակում` դու չես կարող։ Բոլորը կարող են, ուրեմն դու էլ ես կարող», – հիշում է Մարիետան։

© Sputnik / Sergey PushkinՄհեր Մինասյան
Մհեր Մինասյանի զարմանալի կյանքը. աշխարհում ամեն ինչ կտար, որպեսզի սովորական մարդ լիներ - Sputnik Արմենիա
Մհեր Մինասյան

Ոչ ոք և երբեք նրան որպես հիվանդ երեխայի չի վերաբերվել։ Նա աման է լվացել, սովորել է ուտելիք պատրաստել, սենյակը հավաքել ավագ եղբայրներին հավասար։

Մինասյանները Մինսկի մոտ գտնվող Միխանովիչի գյուղ են տեղափոխվել 1999թ–ին, քանի որ Մհերի հորն այստեղ աշխատանք են առաջարկել։ Գյուղում հատուկ դպրոցներ չեն եղել, և Մհերին ուղարկել են սովորական դպրոց։ Մարիետան պատմում է, որ բոլորը դպրոցում դողացել են երեխայի վրա, քանի որ նրա սիրտը վիրահատել են, ու նա հոգատարության կարիք է ունեցել։

Диадема - Sputnik Արմենիա
Դաունի համախտանիշով աղջիկն առաջին անգամ մրցանակ ստացավ «Միսս ԱՄՆ» մրցույթում

«Դեպք է եղել, որ նա ընկել է, բոլորը նետվել են նրան փրկելու։ Մինչև ուսուցիչը հասել է, նրան արդեն նստեցրել են աթոռին», – պատմում է Մհերի մայրը։

Մհերը համադասարանցիներին չի զիջել առաջադիմության առումով և իր ընդունակություններով զարմացրել է մանկավարժներին։

Շուտով ընտանիքին բնակարան են հատկացրել Մինսկում, և այս անգամ Մհերը ստիպված է եղել գնալ հատուկ հաստատություն։ Երեխան, որին դաստիարակել են սովորականի նման, հայտնվել է հատուկ մարդկանց աշխարհում։ Բարդ փորձություն է եղել Մհերի համար, որը երազել է հնարավորինս արագ լքել այդ հաստատությունը։

Տղայի կյանքը կտրուկ փոխվել է 2015թ–ին, երբ նա Մինսկում դարձել է Դաունի համախտանիշով առաջին մարդը, որը պաշտոնական աշխատանք է ստացել, թեկուզ սովորական չափանիշներով ոչ այդքան նախանձելի (նա աշխատանքի է ընդունվել խոհանոցում)։

«Ռենեսանս» հյուրանոցային համալիրում տղան աշխատել է երեք տարի։ Այդ ընթացքում գործընկերները հասցրել են սիրել նրան։

Жилец центра ДЗОРАК за ткацким станком - Sputnik Արմենիա
«Բարև, ես գիժ եմ». ինչպես են ապրում ու ինչ են երազում նրանք, ովքեր «նման չեն բոլորին»

27–ամյա Մհերը բազմաթիվ պարգևներ ունի։ Բայց նրա համար ամենաթանկն այն շնորհակալագիրն է, որը ստացել է ամսվա լավագույն աշխատակից ճանաչվելու համար։

Սակայն մեկ տարի առաջ Մհերին ակնաբուժական լուրջ վիրահատություն են նշանակել, և նա ստիպված է եղել դուրս գալ աշխատանքից։։

Հիմա Մհերն ուզում է աշխատանքի անցնել և պատրաստ է ամեն տեսակ գործի։ Նա ժամանակ չի կորցնում. զարգանում է, զբաղվում համակարգչային տեխնիկայով։ Մհերը ՏՏ ոլորտում աշխատելու նպատակ ունի։

Տղան խոստովանում է, որ երազում է սիրո, սեփական ընտանիքի մասին։ Դա առայժմ չի հաջողվել, բայց Մհերը չի պատրաստվում հանձնվել։

Մինչ այդ նա կարողանում է իր հոգեկան ապրումներն արտահայտել բեմում։ Արդեն մի քանի տարի շարունակ նա այցելում է «Արևային երեխաներ» ստուդիա, որտեղ Դաունի համախտանիշով մարդիկ խաղում են ներկայացումներում։ Ըստ էության ապացուցում են, որ ավելորդ քրոմոսոմով մարդը կարող է ավելին տալ աշխարհին։

Տուն գալով տղան նստում է սինթեզատորի մոտ, հնչում են Օգինսկու և Մոցարտի ստեղծագործությունները։

© Sputnik / Sergey PushkinՄհեր Մինասյան
Մհեր Մինասյանի զարմանալի կյանքը. աշխարհում ամեն ինչ կտար, որպեսզի սովորական մարդ լիներ - Sputnik Արմենիա
Մհեր Մինասյան

Նա երրորդ դասարանից զբաղվում է երաժշտությամբ, այժմ Բելառուսում ելույթ է ունենում փառատոներում։

Երբեմն նա էլ է տխրում, և միշտ չէ, որ հաջողվում է նրան զերծ պահել կյանքի բացասական կողմերից։

«Նա չի սիրում, երբ իրեն ասում են համախտանիշի մասին։ Երբ փոքր էր, ես փորձեցի բացատրել նրան, որ դու ավելորդ քրոմոսոմ ունես, դու նման չես ուրիշներին։ Նա մտածեց–մտածեց, իսկ հետո ասաց. «Անընդհատ սպորտով կզբաղվեմ, որպեսզի դա ինձանից հեռանա»», – պատմում է Մարիետան։

© Sputnik / Sergey PushkinՄհեր Մինասյան
Մհեր Մինասյանի զարմանալի կյանքը. աշխարհում ամեն ինչ կտար, որպեսզի սովորական մարդ լիներ - Sputnik Արմենիա
Մհեր Մինասյան

Մհերին քաղաքում շատերը գիտեն, լրագրողները հաճախ են հարցազրույց վերցնում։ Նա ասում է, որ աշխարհում ամեն ինչ կտար, որպեսզի սովորական մարդ լիներ, ոչ ոք նրան հարցուփորձ չաներ։ Պարել, աշխատել, սիրել բոլորի նման։

Լրահոս
0