Քիմ Քարդաշյանը Tiffany & Co-ի նոր հավաքածուի ներկայացման ժամանակ

«Տատիկներն ու պապիկները միշտ են այդպես անում». Քարդաշյանը մանկական լուսանկար է ցույց տվել

130
(Թարմացված է 12:04 22.01.2019)
Ռեալիթի շոուի աստղը հիշել է ամառային արձակուրդները, երբ տատիկին և պապիկին հյուր էր գնում Սան Դիեգո։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նոստալգիային է տրվել և հեռավոր մանկությունից մի քանի լուսանկար հրապարակել։

«Իսկապես հիշում եմ այդ օրը։ Հյուրընկալվել էի Սան Դիեգոյում տատիս և պապիս ու իր մանկական խանութից տատիկս այս զգեստն ինձ տվեց։ Ստիպված էինք կանգ առնել մի քանի լուսանկար անելու համար, քանի որ տատիկներն ու պապիկները հենց դա էլ անում են մշտապես (լուսանկարում թոռներին – խմբ.)», – լուսանկարին կից գրել է Քարդաշյանը։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on

Քիմի մանկական լուսանկարն այնքան են հավանել բաժանորդները, որ այն մի քանի ժամվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն «լայքերի» է արժանացել։ Շատերը նշել են, որ փոքրիկ Քարդաշյանն իսկական հրաշք է, և նրա տատն ու պապը հազիվ թե հավանեն համացանցում տարածված նրա անառակ լուսանկարները։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանը պատմել էր ամուսնու հետ հարաբերություններում առկա բարդությունների մասին և խոստովանել, որ ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթին դուր չեն գալիս Instagram–ում տեղադրված նրա մերկ լուսանկարները։ Քիմի խոսքով` Ուեսթը մտահոգվում է նման գրառումների համար, սակայն երբեմն սատարում է նրա նմանատիպ նախաձեռնությունները։

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղը պարբերաբար հոր` Ռոբերտ Քարդաշյանի (մահացել է 2003 թվականի սեպտեմբերին) նոստալգիկ լուսանկարներն է տեղադրում համացանցում։

130
թեգերը:
Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
«Ձուն ճաքեց չարությունից ու նախանձից»․ Քարդաշյանի պատերազմը Instagram-ի ռեկորդակրի հետ
«Ոտքից գլուխ ծակոտկեն զուգագուլպայով». Քարդաշյանն ապշեցրեց Հոլիվուդին Լեջենդի երեկույթում
Քիմ Քարդաշյանի ադամանդե ժպիտը. հայուհին ապշեցրել է նոր խելահեղությամբ
Քիմ Քարդաշյանի երիտասարդացման «արյունախում» մեթոդը ցնցել է բժիշկներին