Ձմեռը Հայաստանում

Ինչքա՞ն կիջնի Երևանում ջերմաչափի սնդիկի սյունը. ցուրտ ձմեռը շարունակվում է

83
(Թարմացված է 00:59 22.01.2019)
Քամին կլինի հարավ-արևմտյան` մինչև 8 մ/վ արագությամբ։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև +6, երեկոյան կիջնի մինչև -1, իսկ գիշերը կարող է դիտարկվել մինչև -7 աստիճան ցուրտ։

83
թեգերը:
Հայաստան