00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թբիլիսին առանց Մանթաշյանցի ուրիշ կլիներ. ի՞նչ է թողել Վրաստանին նավթային մագնատը

© Sputnik / Levan AvlabreliБывшие торговые ряды Манташева, ныне улица Шардена
Бывшие торговые ряды Манташева, ныне улица Шардена - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թիֆլիսն անհնար է պատկերացնել առանց հայտնի հայի, XIX-XX դարերի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ալեքսանդր Մանթաշյանցի։ Նա Վրաստանին ոչ միայն շքեղ առանձնատներ ու այլ շինություններ է նվիրել, այլև հեռախոսակապ է ապահովել։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Թբիլիսիի Գերոնդի Կիկոձեի (նախկինում՝ Պասկևիչի) փողոցում գտնվող 1,5 հազար քառակուսի մետր մակերեսով երկհարկանի հին շենքը ուշադրություն է գրավում ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլև պատշգամբի պարսպի վրայի հետաքրքիր հարթաքանդակով։ Ասում են՝ այնտեղ պատկերված է XIX դարի վերջի XX դարի սկզբի ամենահարուստ մարդկանցից մեկը, բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի կինը։

© АрхивԱլեքսանդր Մանթաշյանց. թիֆլիսեցի մեկենաս
Թբիլիսին առանց Մանթաշյանցի ուրիշ կլիներ. ի՞նչ է թողել Վրաստանին նավթային մագնատը - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մանթաշյանց. թիֆլիսեցի մեկենաս

Տունը կառուցվել է Մանթաշյանցի հրամանով Թբիլիսիի ամենահարգի թաղամասերից մեկում՝ Սոլոլակում։ Հենց այնտեղ է բարերարն ընտանիքի հետ անցկացրել կյանքի վերջին օրերը։ Այս շաբաթ հայտնի դարձավ, որ տան սեփականատերերը՝ ծագումով հրեաները Իսրայելից ու Վրաստանից, տունը վաճառքի են հանել։ Նրանք շենքը 10 միլիոն դոլար են գնահատում։

© Photo : provided by Aida BabajanovaՄանթաշյանցների տունը՝ Թբիլիսիում, Պասկևիչի փողոցում
Թբիլիսին առանց Մանթաշյանցի ուրիշ կլիներ. ի՞նչ է թողել Վրաստանին նավթային մագնատը - Sputnik Արմենիա
Մանթաշյանցների տունը՝ Թբիլիսիում, Պասկևիչի փողոցում

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներից շատերը շփոթմունքի մեջ են. գինը չափազանց ուռճացված է, քանի որ մեկ քառակուսի մետրը Սոլոլակում այսօր արժի 1 - 1,5 հազար դոլար։ Նույնիսկ ամենաթանկ չափանիշներով տունը պետք է արժենա առավելագույնը 3 միլիոն։

Սակայն սա Թբիլիսիում Մանթաշյանցի փողերով կառուցված միակ շենքը չէ։ Ամենակարևոր կառույցները ներկայացնում է Sputnik Արմենիան։

Ինչու՞ Թիֆլիս, այլ ոչ Բաքու

Մանթաշյանցը ծնվել է 1842 թվականի մարտի 3-ին թիֆլիսեցի առևտրական Հովհաննես Մանթաշյանցի ընտանիքում։

Памятник тифлисскому меценату Александру Манташеву - Sputnik Արմենիա
Ո՞վ կփրկի Մանթաշյանցի տունը. Թբիլիսիի հայկական մարգարիտը վաճառքի են հանել

Գերազանցությամբ ավարտել է Թիֆլիսի Գալուստ Փափազյանի մասնավոր դպրոցը։ Կատարյալ տիրապետել է հայերենին, վրացերենին, ռուսերենին, ֆրանսերենին, անգլերենին ու գերմաներենին։ Մանթաշյանցի բիզնեսի առյուծի բաժինը կենտրոնացած է եղել Բաքվում, սակայն նա նախընտրել է Թիֆլիսում ապրել։ Ու ոչ թե այն պատճառով, որ այնտեղ է ծնվել։

Հին Թիֆլիսի պատմության ու ճարտարապետության գիտակ Աիդա Բաբաջանովան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ պահին Թիֆլիսը Անդրկովկասի կենտրոնն էր, ուր ձգում էին բոլոր հավակնոտ մարդիկ։ Մանթաշյանցը բացառություն չէր։

«Թիֆլիսում էին հավաքվում մեծ գումարներ ունեցող մարդիկ։ Սակայն այդ պահին դա բացառապես վրացական քաղաք չէր, այլ ամբողջ Կովկասի մայրաքաղաքն էր, բոլորն այնտեղ էին ձգտում», -  ասաց Բաբաջանովան։

Մանթաշյանցն այստեղ ընդարձակ գործունեություն է ծավալում, տներ, դպրոցներ, ախոռներ է կառուցում։

Մանթաշյանցի ձիաբուծարանը

Մանթաշյանցը ձիերի մեծ սիրահար էր։ Նա կառուցել է հայտնի ախոռը Դիդուբում, այն ժամանակ ներկայիս Թբիլիսի արվարձանային թաղամասը քաղաքի սահմաններից դուրս էր։ Մանթաշյանցի ու նրա ընտանիքի ամեն տեղ գնալը քննարկման առարկա էր դառնում ու բոլորի ուշադրության կենտրոնում էր լինում։ Նա ընտիր ձիեր ուներ։

«Դա հուզիչ կապվածություն էր ձիերի հետ։ Նա այնքան էր անհանգստանում իր ձիերի համար, որ հեռախոսակապ էր անցկացրել իր տնից  (որը հիմա վաճառքի է հանվել) մինչև ախոռ», - ասաց Բաբաջանովան։

Մանթաշյանցն անձամբ կապ էր հաստատում իր ձիապանների հետ ու պարզում՝ ինչպես են ձիերը, արդյո՞ք կառքը ապահով վիճակում է։

43-րդ դպրոցը կամ Տորգովայան

Մանթաշյանցի հրամանով կառուցվել է Տորգովայա դպրոցը, որն այսօր համար 43-ն է։ Այնտեղ ընդունում էին հարուստ ու աղքատ ընտանիքների տաղանդավոր երեխաներին։

© Sputnik / Ekateriana MikaridzeԹբիլիսիի համար 43 դպրոցը
Թբիլիսին առանց Մանթաշյանցի ուրիշ կլիներ. ի՞նչ է թողել Վրաստանին նավթային մագնատը - Sputnik Արմենիա
Թբիլիսիի համար 43 դպրոցը

Մեզ հասած պատմությունների համաձայն՝ Մանթաշյանցը հաճախ էր մինչև դպրոց զբոսնում ու հինգանոցներ էր դնում աղքատ ընտանիքների երեխաների գրպանները։

Памятник тифлисскому меценату Александру Манташеву - Sputnik Արմենիա
Մանթաշյանցը, որին ճանաչում էր Ռոտշիլդը. նա եկեղեցի կառուցեց այնտեղ, որտեղ ամենաշատ մեղքերն էր գործել

«Մանթաշյանցը հասկանում էր, որ ապագան կրթված մարդկանցն է, այդ պատճառով նվիրատվություններ էր նաև Ներսիսյան վարժարանին։ Նրա գումարներով սովորել են այն ժամանակաշրջանի բազում անվանի գործիչներ», - պատմում է Բաբաջանովան։

Բարերարը օգնում էր բազում հայերի. ոմանք հետագայում մշակույթի ու արվեստի անվանի գործիչներ դարձան։ Նրանց թվում մեծն Կոմիտասն է. Մանթաշյանցը ոչ միայն վճարել է նրա ուսման համար, այլև հատուկ նրա համար Եվրոպայից դաշնամուր բերել։

Նա օգնում էր յուրաքանչյուր մարդու, ում մեջ տեսնում էր տաղանդ և ուսման ձգտում։

Հենց այդ պատճառով էր նա այդքան ջերմորեն վերաբերվում հեղափոխական ու քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանին, որն իր մոտ մենեջեր էր աշխատում։

© Sputnik, Levan AvlabreliԹբիլիսիի համար 43 դպրոցը
Թբիլիսին առանց Մանթաշյանցի ուրիշ կլիներ. ի՞նչ է թողել Վրաստանին նավթային մագնատը - Sputnik Արմենիա
Թբիլիսիի համար 43 դպրոցը

Կովկասի հայկական բարեգործական միություն

Մանթաշյանցը Կովկասի հայկական բարեգործական միության հիմնադիրներից էր։ Նրա սահմանած ավանդույթի համաձայն՝ ամեն տարի մարտի սկզբին միության անդամները Թիֆլիսի փողոցներ էին դուրս գալիս ու Գոլովինսկու պողոտայից դեպի (ներկայիս Ռուսթավելի) Մեյդան հրապարակ քայլերթի ընթացքում բարեգործության համար գումար էին հավաքում։

Бюст Александра Манташева во дворе армянской церкви Нор-Эчмиадзин в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաքվի նավթն ու 5 ռուբլի` Եվրոպայի ամենահարուստ հային` Մանթաշևին

«Միությունը սփյուռքում կրթության մակարդակն ապահովելու ուղղությամբ հսկայական աշխատանք էր իրականացնում։ Դրան կից ազգագրության բաժին էր գործում, այն փշուրներով հավաքում էր հայկական ժառանգությունը։ Մանթաշյանցը ֆինանսավորում էր ազգագրական արշավները, որոնք Անդրկովկասով մեկ հայկական հետքեր էին հավաքում», - ասաց Բաբաջանովան։

Միությունն օգնում էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ժամանակ տուժած հայերին։ Թիֆլիսում հայտնված բոլոր հայերն անցնում էին այդ միությունով։

Մանթաշյանցի առևտրային շարքերը

Թիֆլիսում Մանթաշյանցը առևտրի երկու կետ ուներ։ Ընդհանուր առմամբ առևտրի կետերի մշակույթը փոխարինել էր իջևանատներին, որոնք նախատեսված էին առևտրականների հանգստի համար։

© Sputnik / Levan AvlabreliՄանթաշևյան շարքերը Թբիլիսիում
Թբիլիսին առանց Մանթաշյանցի ուրիշ կլիներ. ի՞նչ է թողել Վրաստանին նավթային մագնատը - Sputnik Արմենիա
Մանթաշևյան շարքերը Թբիլիսիում

Այնտեղ նաև բանակցություններ էին վարում, գործնական հանդիպումներ էին անցկացնում ու ախոռներ էին պահում։ Այնտեղ նաև գործարքներ էին կնքվում։ 

Усадьба Алтуфьево в районе Лианозово г.Москвы - Sputnik Արմենիա
Ամենահարուստ հայկական տոհմը 19-րդ դարի Ռուսաստանում. սև ձկնկիթն ու սև նավթը՝ նրանց ճակատագրում

«Երբ քաղաքը սկսեց զարգանալ, շատ բան սկսվեց փոխվել։ Քարվան-սարայներն այլևս արդիական չէին։ Դրանց փոխարինեցին առևտրի տները, որոնք կառուցվում էին մարդաշատ տեղերում», - պատմեց Բաբաջանովան։

Առևտրի տները երկհարկանի շենքեր էին, որոնց ներսում տաղավարներ էին կառուցվում։ Մանթաշյանցը Թիֆլիսի սրտում նման շարքեր առաջին կառուցողների թվում էր։

Բարերարը կյանքից հեռացել է 1911 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Սակայն նրան թաղել են Թիֆլիսի Վանքի տաճարի ընտանեկան դամբարանում, որը նա վերականգնել էր դեռ կյանքի օրոք։

Տարներ անց Լավրենտի Բերիայի հրամանով վանքը ջնջվել է երկրի երեսից։

Լրահոս
0