ՀՀ գլխավոր դատախազություն

Մայրապետյանի փաստաբանները հակադարձում են՝ Դատախազությունն ապատեղեկատվություն է տարածում

79
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմունը, Մայրապետյանի փաստաբանների համոզմամբ, հանրությանը խեղաթյուրված է ներկայացվել։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Սամվել Մայրապետյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մասին ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը գործարարի փաստաբանները ակնհայտ ապատեղեկատվություն են որակում։

«Իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող, հանրային կարծիքը մանիպուլացնող ապատեղեկատվություն, որը տարածվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից»,– ասված է փաստաբանական խմբի տարածած հայտարարության մեջ:

Դատախազության հայտարարությունը, թե Հայաստանի ներպետական մարմինները գործել են իրավունքի ու օրենքի տառին համապատասխան, փաստաբանները հերքում են` հավելելով, որ ՄԻԵԴ-ը պետությունների նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառում միայն այն դեպքերում, երբ գործին վերաբերող ամբողջ տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում գալիս է եզրահանգման, որ նման միջոցներ չձեռնարկելու պարագայում դիմողին կպատճառվի իրական և անդառնալի վնաս։ Հակառակ դեպքում, նրանց համոզմամբ, ՄԻԵԴ-ն ուղղակի կմերժեր իրենց միջնորդությունը։

«Անհնար է պատկերացնել իրավիճակ, երբ ՄԻԵԴ-ն իր կողմից կայացված որոշմամբ պետությանը ցուցում տա իրականացնելու գործողություններ, որոնք վերջինս առանց այդ էլ իրականացնում է»,– ասված է փաստաբանական խմբի հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է Մայրապետյանի նկատմամբ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորմանը, գործարարի փաստաբանները հիշեցնում են, որ վերջինը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, պատկան մարմինները տեղեկացված են եղել նրա առողջական վիճակի մասին, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել ու անտեսել են բժիշկ մասնագետների կարծիքները:

Այդ անգործության հետևանքով, ըստ փաստաբանների, Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և այժմ առաջացել է անհապաղ վիրահատության անհրաժեշտություն։

«Մարդու առողջական վիճակը «ուշադրության կենտրոնում պահողները» նրա ձերբակալումից 40 օր անց են միայն նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Մայրապետյանի առողջական վիճակը և այն նշանակելուց հետո անգամ 67 օր անց այդ փորձաքննության եզրակացությունը ոչ միայն դեռ չկա, այլ հայտնի էլ չէ, թե երբ կլինի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշատակվում է նաև, որ Մայրապետյանին թույլ չի տրվում մեկնել Գերմանիա, որտեղ նախկինում փրկել են նրա կյանքը, այն դեպքում, երբ Հայաստանում նրա բուժումն անհնար է իրականացնել։

Նույնիսկ հիմա, երբ ՄԻԵԴ-ը ոչ միայն արդեն կիրառել է միջանկյալ միջոցը՝ պարտավորեցնելով ՀՀ Կառավարությանը անհապաղ երաշխավորել Սամվել Մայրապետյանի բուժօգնությունը, ՀՀ գլխավոր դատախազությունն, ըստ փաստաբանների,  «մարդու կյանքին և առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա»:

Հիշեցնենք, ՀՀ Գլխավոր դատախազությունը երեկ տարածած հայտարարությամբ հայտնել էր, որ Դատախազությունն ու վարույթն իրականացնող մարմինն ուշադրության կենտրոնում են պահում Սամվել Մայրապետյանի առողջությանը վերաբերող հարցերն ու  բժիշկ մասնագետների ցուցումները, և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները նրա պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ:

79
թեգերը:
Հայաստան
Շտապօգնության մեքենաներ

360 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

12
(Թարմացված է 10:55 03.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

12
թեգերը:
հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ճանապարհ

Ջերմուկում ձյուն է գալիս, Սյունիքի ճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով

10
(Թարմացված է 09:34 03.03.2021)
Ի՞նչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին, ո՞ր հատվածներն են փակ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմ տեղեկություն է հայտնում և վարորդներին հիշեցնում, որ պետք է երթևեկել ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

10
թեգերը:
ձյուն, Վայոց Ձոր, Սյունիք, վարորդ, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը
Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում