Դեն Բիլզերյանը՝ Երևանի հյուսիսային պողոտայում. 27 օգոստոսի 2018 թ.

Բիլզերյանի խնջույքների թեժությունից հալվել են նույնիսկ լեռնադահուկային առողջարանի ձները

245
(Թարմացված է 01:21 19.01.2019)
Ամերիկահայ դերասան, պոկերի արքա Դեն Բիլզերյանը հայտնի է իր խենթ խնջույքներով։ Վերջերս նա նման խնջույք է կազմակերպել լեռնադահուկային առողջարանում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Ամերիկահայ «խուլիգան» Դեն Բիլզերյանը չի ամաչում ցույց տալ` ինչպես է «տժժում»։

Միլիարդատերը Instagram–ի իր էջում մինի–ֆիլմ է հրապարակել Պարկ Սիթի հայտնի լեռնադահուկային առողջարանից։

Պարկ Սիթին հայտնի է իր շքեղ հյուրանոցներով, նաև այն բանով, որ այստեղ ամեն տարի միջազգային Սանդերս կինոփառատոնն է անցկացվում։ Դա Յուտա նահանգի գլխավոր առողջարանային քաղաքն է։

View this post on Instagram

A post shared by Dan Bilzerian (@danbilzerian) on

Տեսանյութում բազում գեղեցկուհիներ ժամանակ են անցկացնում պոկերի արքայի հետ։ Չնայած, որ դրսում ձյուն է, աղջիկներից շատերը մինիմալ հագուստով ցույց են տալիս իրենց ակրոբատիկ հմտությունները։ Նրանցից մեկը նույնիսկ բիկինիով գլուխկոնծի է տալիս ձյան մեջ։

Միլիարդատիրոջ երկրպագուները շատ են հավանել տեսահոլովակը, սակայն չուզողներ էլ կային։

Օրինակ, որոշ կանայք գրել են, որ նման տեսանյութերը վիրավորում են կանանց ու ջուրն են գցում ֆեմինիստների բոլոր ջանքերը։

Իսկ տղամարդիկ ըստ արժանվույն են գնահատել «Բիլզեդրյանի աղջիկներին» ու համեմատել են Playboy–ի գեղեցկուհիների հետ, իսկ Դենին համեմատել են Հյու Հեֆների հետ։

Ավելի վաղ Բիլզերյանը մեծ խնջույք էր կազմակերպես Թայլանդում հանգստանալու ժամանակ։ Նա այնտեղ էր մեկնել պատմական հայրենիք այցից հետո։

245
Ըստ թեմայի
Դեն Բիլզերյանն Արցախում ցուցադրել է կրակելու հմտությունները. տեսանյութ, լուսանկարներ
Դեն Բիլզերյանը մեկնելուց առաջ Ծիծեռնակաբերդ է այցելել. լուսանկարներ
Արցախում նման բան չէին տեսել. Բիլզերյանի ընկերուհին կանգնել է զրահամեքենայի վրա
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արցախ այցելած Բիլզերյանի նկատմամբ
Գլամուրային բարձունքից Հայաստան. ինչպես Բիլզերյանը գժտեցրեց սոցցանցերի օգտատերերին
Եվ կրկին Բիլզերյանը. Ադրբեջանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է ուղարկել ԱՄՆ
Հայաստանի ջուրն ամենալավն է. Բիլզերյանի ընկերուհին հիշել է Երևանում անցկացրած ջերմ օրը