Ոստիկանության հատուկջոկատային

Ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Վանաձորում

244
Բերման են ենթարկվել 10-ից ավելի անձինք, հայտնաբերվել է հրազեն.

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Այսօր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, հատուկ նշանակության վարչության և ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հերթական օպերացիան են իրականացրել Վանաձորում:  Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Полицейские перед отделением полиции в Ванадзоре перед спец.операцией
Ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Վանաձորում

Ըստ լրատվամիջոցի դիմակավորված ոստիկանների թիրախում քրեական հեղինակություններն են եղել և նրանց իրականացրած գործողությունների արդյունքում քրեական անցյալով հարուստ 10-ից ավելի քաղաքացիներ են բերման ենթարկվել Վանաձոր քաղաքի ոստիկանության մի քանի բաժիններ:Ինֆորմացիա կա նաև, որ հայտնաբերվել է հրազեն: Ոստիկանական օպերացիան ղեկավարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը և ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը: Օպերացիան կրել է հատկանշական անուն՝ «Հին տոմարով ձեր Նոր տարին շնորհավոր»:

244
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն