Զինվորների ճաշացանկը կբարելավվի

Սալ, լավաշ և «ինֆրակարմիր» բորշչ. զինվորի սննդակարգն ավելի բազմազան կլինի. լուսանկարներ

118
(Թարմացված է 19:34 18.01.2019)
Հայաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է նոր կերակուրներ ներառել` զինծառայողների ճաշացանկը փոխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Այս տարի Հայաստանի ԶՈւ զինծառայողների սննդակարգը զգալիորեն կփոխվի։ ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման և ապահովման բաժնի պետ, փոխգնդապետ Արա Մարգարյանն ուրբաթ հայտարարեց լրագրողներին, թե ինչպիսի նոր ճաշատեսակներ կտեսնեն զինվորներն իրենց սեղաններին 2019թ–ին։

Демонстрация продуктов питания в центральной продовольственной базе управления тыла ВС Армении
© Sputnik / Asatur Yesayants
Առաջարկվող սննդակարգի ցուցադրություն ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման և ապահովման բազայում

«2019թ–ին սպասվում են լուրջ փոփոխություններ զինծառայողների սննդակարգում։ Ձմռանը բոլոր զինծառայողներին կտան մեղր, սալ, սխտոր (օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար)։ Մայիսից սննդակարգի մեջ կավելացնեն լավաշ», – ասաց Մարգարյանը։

Համեմատության համար նշենք, որ նախկինում սալ տվել են զինծառայողներին, որոնք ծառայել են լեռնային տեղանքում (ծովի մակարդակից 2000 մետրից բարձր)։

Демонстрация продуктов питания в центральной продовольственной базе управления тыла ВС Армении
© Sputnik / Asatur Yesayants
Առաջարկվող սննդակարգի ցուցադրություն ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման և ապահովման բազայում

Նախատեսվում է նաև զինվորականների սննդակարգում ներառել պահածոյացված կարտոֆիլ. առաջնագծում զինվորների համար կարող են տապակել կամ խյուս պատրաստել։

Այս տարի (ամենայն հավանականությամբ, փետրվարից) զինծառայողներին առաջնագծում կսկսեն մատակարարել արագ պատրաստման չոր ապուրների յոթ տեսակներով։ Դրանցից վեցում ձավարեղեն կա։ Յոթերորդ տեսակը պատրաստի չոր բորշչն է (պատրաստված ինֆրակարմիր չորացման մեթոդով)։

«Բավական է ավելացնել ջուր, տաքացնել, և ապուրը պատրաստ է», – ասաց Մարգարյանը։

Демонстрация продуктов питания в центральной продовольственной базе управления тыла ВС Армении
© Sputnik / Asatur Yesayants
Առաջարկվող սննդակարգի ցուցադրություն ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման և ապահովման բազայում

Ի դեպ, 7 թիվը պատահական չի ընտրված. սննդակարգը պետք է բազմազան լինի, և ամեն օր փոխվի։

Մարգարյանը նշեց, որ 2017թ–ին սննդակարգ են վերադարձրել մուրաբաները (ձմռանը), 2018թ–ին ավելացրել են սպաս (մարտական դիրքերում) և մածուն (մշտական տեղակայման վայրերում)։

  • Առաջարկվող սննդակարգի ցուցադրություն ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման և ապահովման բազայում
    Առաջարկվող սննդակարգի ցուցադրություն ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման և ապահովման բազայում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Առաջարկվող սննդակարգի ցուցադրություն ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման և ապահովման բազայում
    Առաջարկվող սննդակարգի ցուցադրություն ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման և ապահովման բազայում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հայաստանի ԶՈւ թիկունքի կառավարման կենտրոնական նյութական բազայում ցուցադրվեց համազգեստի տարատեսակներն ու բաղադրիչները
    Հայաստանի ԶՈւ թիկունքի կառավարման կենտրոնական նյութական բազայում ցուցադրվեց համազգեստի տարատեսակներն ու բաղադրիչները

  • Հայաստանի ԶՈւ թիկունքի կառավարման կենտրոնական նյութական բազայի պետը ցուցադրվում է համազգեստի տեսակները
    Հայաստանի ԶՈւ թիկունքի կառավարման կենտրոնական նյութական բազայի պետը ցուցադրվում է համազգեստի տեսակները
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 6
© Sputnik / Asatur Yesayants
Առաջարկվող սննդակարգի ցուցադրություն ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման և ապահովման բազայում

Ավելի շատ փոփոխություններ կկատարվեն նաև զինծառայողների համազգեստների մասով։

Ինչպես հաղորդեց լրագրողներին Հայաստանի ԶՈւ թիկունքի կառավարման կենտրոնական նյութական բազայի պետ Վարդան Մարտիրոսյանը, նոր կոշիկների խմբաքանակը դեռ չի ստացվել, բայց համազգեստն արդեն փոխել են։

Начальник центральной материальной базы управления тыла ВС Армении подполковник Вардан Мартиросян
© Sputnik / Asatur Yesayants
Վարդան Մարտիրոսյան. Հայաստանի ԶՈւ թիկունքի կառավարման կենտրոնական նյութական բազայի պետ

«Փոփոխությունները վերաբերում են միայն ներքնաշորերին, ինչպես նաև կտորին, որից կարում են ռազմական համազգեստ», – բացատրեց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ ՊՆ–ն որոշել է հրաժարվել միանգամյա օգտագործման ներքնաշոր տրամադրելուց` անցում կատարելով ավելի որակյալ կտորի։ Զինվորներին ամեն տարի հատկացվում է 6 հատ (մեկ կիսավարտիք երկու ամսվա համար)։

118
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը. մեծ ծրագրի մա՞ս, թե՞ հմուտ թրոլինգ
Քանի զինծառայող է մահացել 2018–ի ընթացքում և ինչ պատճառով. Դատախազության վիճակագրությունը
Զինված ուժերում անհրաժեշտ է հոգևորականների մասնակցությունը. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Մեր խնդիրը նույնն է. բարձր պատրաստականությամբ ապահովել ՀՀ ու Արցախի խաղաղությունը. Տոնոյան
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել. Դատախազությունը հաստատեց