Գարիկ Մարտիրոսյան

Կոլումբիայում միլիարդներ են վաստակել, հանգստանում են Բահամյան կղզիներում

204
Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը դարձյալ զվարճացրել է սոցցանցի իր բաժանորդներին` ինքն իր վրա հումոր անելով։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հայտնի շոումեն և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ի իր էջում Գարիկ Խարլամովի հետ համատեղ լուսանկար է հրապարակել` ծիծաղեցնելով բաժանորդներին։

Լուսանկարում Մարտիրոսյանն ու Խարլամովը վառ վերնաշապիկներով են։ Գարիկի ձեռքում ներկայիս ժամանակների համար «հնադարյան» բջջային հեռախոս է։ Հումորիստը որոշել է կատակել ինքն իր վրա` հայտարարելով, որ «հազվագյուտ լուսանկարը» արվել է ուղիղ 40 տարի առաջ` 1979 թվականին։

«Ոսկի օրեր էին։ Խարլամովի հետ 300.000.000.000–ական դոլար էինք վաստակել Կոլումբիայում գուաշ վաճառելով և եկել ենք մեր հանգիստն անցկացնելու Բահամյան կղզիներում (սեփական)։ Լուսանկարում մենք շատ ոճային ենք։ Հավատացեք ինձ։ Եվ մաքսիմալ հզոր։ Ինչ արժեն ամբողջական մումիայից սարքած Խարլամովի ակնոցները, 0.5 հազվագյուտ այֆոնն իմ աջ ձեռքում», – գրել է Մարտիրոսյանը։

Բաժանորդները գնահատել են շոումենի կատակը։ Մեկ օրվա ընթացքում գրառումը ավելի քան 160 հազար «լայքի» է արժանացել։

«Ինչ լավն եք, պարզապես սուպեր», «Խարլամովը ժամանել է տերմինատորի նկարահանումներին, Արնոլդի դեմքն է», «Քիչ էր մնում ծիծաղից մեռնեի նկարագրության համար», – նման մեկնաբանություններ են թողել հումորիստի երկրպագուները։

«Դե, երևում է, որ տղաները լավ փող և հիանալի տեսք ունեն, գունավոր վերնաշապիկներով, հեռախոսը նրբորեն համբուրող Մարտիրոսյանը։ Գլուխգործոց է», – գրել է ogla21–ը։

Սակայն հումորից զուրկ բաժանորդները սկսել են պարզել, թե ինչպես է լուսանկարն արվել 40 տարի առաջ, եթե Խարլամովն ընդամենը 37 տարեկն է։

«Ինչպե՞ս, եթե դուք 44 տարեկան եք, իսկ Գարիկ Խարլամովը` 37։ Այսինքն 1979 թվականին դուք 5 տարեկան էիք, իսկ Խարլամովը ծնվել է 1981 թվականին։ Այդ ինչպե՞ս», – գրել է lizasm1210–ը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Շշոումենը հայտնի է սոցցանցերում իր ուրախ գրառումներով։ Սակայն վերջին ժամանակներս նրա ընտանիքը հայտնվել է ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում` հետաքրքիր գրառումների շնորհիվ։ Կինը` Ժաննա Լևինան նույնիսկ «Հումորիստի կնոջ օրագիրը» վերնագրով գիրք է հրատարակել։

204
թեգերը:
Գարիկ Մարտիրոսյան
Ըստ թեմայի
«Ավելի շատ կայֆավատ»․ Գարիկ Մարտիրոսյանի տոնական շնորհավորանքը
Իսկական հայուհու նման. Լևինան հայերեն է շնորհավորել մտերիմների Սուրբ ծնունդը
Սիրելի Էլինչիկ. ում հետ է վերջին երկու շաբաթվա ընթացքում հանգստանում Ալսուն