Ձմեռը Հայաստանում

Հայաստանում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

85
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Առավոտյան 08:30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է, «Մեղրու սար» կոչվող հատվածը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է (մառախուղ է), իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Լանջիկ-Մաստարա և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները: Լանջիկ-Մաստարա, ինչպես նաև Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 137 բեռնատար, 99 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

 

85
թեգերը:
Հայաստան