00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռաֆայել Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 17-ին

© Photo : AV productionРафаел Джрбашян
Рафаел Джрбашян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պրոֆեսոր Ջրբաշյանի վերջին հրաժեշտը կլինի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանից՝ հունվարի 18-ին:

ԵՐԵՎԱՆ, 16 Հունվար — Sputnik. ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով: ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հունվարի 17-ին, ժամը` 18:00-20:00:

Ликвидация последствий землетрясения в Армении. Декабрь 1988 года. Лагерь спасателей из Франции в городе Спитак. - Sputnik Արմենիա
Սպիտակի երկրաշարժին հաջորդած Նոր տարին. ի՞նչ է տեսել ռուս լրագրողը սարսափելի օրերին

Վերջին հրաժեշտը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանից, հունվարի 18-ին, ժամը` 11:00-13:00:

Հիշեցնենք, հունվարի 16-ին, 96 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը:

Ռաֆայել Ջրբաշյանը հայ թատրոնի երախտավորներից էր, մարդ, որի հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքը արվեստի նվիրական ծառայության վառ դրսևորումներից է:

Ջրբաշյանը ծնվել է Կիսլովոդսկում: Սովորել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի բանասիրության բաժնում: 1949 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վավիկ Վարդանյանի արվեստանոցը: Եղել է ֆակուլտետի առաջին շրջանավարտը:

Армен Саркисян возле мемориала жертвам 27 октября 1999 года (27 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 27-ի հանցագործության պատվիրատուներ եղե՞լ են․ պարզաբանում է Սարգսյանի եղբայրը

1955-69 թթ. աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես բեմադրիչ:

1971-72 թթ. եղել է Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1975-90 թթ.` Արտաշատի Ա. Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն: Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր թատրոններում Ռաֆայել Ջրբաշյանն իրականացրել է մի շարք բեմադրություններ:

1956 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որտեղ 1984-98 թթ. եղել է ամբիոնի վարիչ, 1994-98 թթ.` պրոռեկտոր: 1986 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Генеральный секретарь Международной организации Франкофонии Микаэль Жан (12 сентября 2018) - Sputnik Արմենիա
Միկաել Ժանը հարգանքի տուրք է մատուցել Շարլ Ազնավուրի ու Կոֆի Անանի հիշատակին

Մեծ է վարպետի ներդրումը սերունդների կրթման գործում: Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը: Մանկավարժությունը վարպետի համար գիտական-տեսական և գործնական մի ուրույն համակարգ էր, որի առանցքում դրված էին անհատականությունների բացահայտման ու մասնագիտական-գործնական հմտությունների և մասնագիտական-տեսական գիտելիքների զարգացման, բեմադրիչների  ու դերասանների բարոյաէթիկական չափանիշների ուսուցման սկզբունքները, որոնք էլ հիմք հանդիսացան ռեժիսորական վարպետության իր դպրոցի մշակման և տարածման համար: Նրա սաներից են եղել հետագայի անվանի դերասաններ, հաղորդավարներ, թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, բեմադրիչներ, ժողովրդական արտիստներ: Ռաֆայել Ջրբաշյանը հեղինակ է բազմաթիվ մասնագիտական հոդվածների, խոհերի, գրքերի և թարգմանությունների:

1986 թ. արժանացել է ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 2008 թ. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման: 2004 թ. Մովսես Խորենացու անվան մեդալակիր:

Լրահոս
0